Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Հայփոստը և RIA Money Transfer-ը համատեղ արշավ են սկսում

Հայփոստը և RIA Money Transfer-ը համատեղ արշավ են սկսում


Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգը՝ RIA Money Transfer-ը,
հայտարարում են համատեղ արշավի վերաբերյալ:

ՀայՓոստի հաճախորդները հնարավորություն կունենան եվրոյով և ԱՄՆ դոլլարով փոխանցումներ իրականացնել դեպի Ռուսաստան, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան և Ուկրաինա: Այս արշավի շրջանակներում ՀայՓոստի մոտ 700 առցանց փոստային բաժանմունքներից դեպի նշված երկրներ փոխանցումները կիրականացվեն 1% միջնորդավճարով:

Բացի այդ «Ռիա» համակարգով փոխանցում իրականացրած կամ ստացած ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար:

Արշավն իրականացվելու է 2016թ. Հուլիսի 1-ից մինչև տարեվերջ:

Ria Money Transfer համակարգը հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ:


Մանրամասներիհամարխնդրումենքդիմել.

ԷլիզաՂալթախչյան, ՀայՓոստՓԲԸԴրամականփոխանցումներիբաժնիպետ

[email protected]
(+374) 10 514 560