Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նորություններ Նորություններ
Համաշխարհային ֆիլատելիստական մրցույթում Հայկական նամականիշերը գրավել են 2-րդ տեղը

Համաշխարհային ֆիլատելիստական մրցույթում Հայկական նամականիշերը գրավել են 2-րդ տեղը


Վերջերս <Հայփոստը> մասնակցեց <Նյու Յորք-2016> Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային Փոստային Միության հովանու ներքո կազմակերպվեց ֆիլատելիստական մրցույթ, որին Հայփոստի ներկայացրած 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի հավաքածուն գրավեց երկրորդ տեղը:

Հավաքածուն բաղկացած է 29 նամականիշերից և գեղաթերթիկներից, որոնք նվիրված են հայ մշակույթին, պատմությանը, Հայաստանի բնությանը և այլն:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում <Հայփոստի> ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների մեջ:

Առանձնահատուկ ուշադրության են արժանացել Հռոմի Պապին նվիրված նամականիշերի և գեղաթերթիկների էսքիզները, որոնք նախագծվել և մշակվել են Հայփոստի մասնագետների կողմից: Ի դեպ դրանք արդեն տպագրված են և հանդիսավոր պայմաններում կմարվեն Հռոմի Պապի հայաստանյան այցի օրերին:

Ցուցահանդեսին մասնակցեցին տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: <Հայփոստը> առաջին անգամ մասնակցեց նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի դարձրեց Հայաստանը:

Միջոցառման ընթացքում Հայփոստը մարեց երկու գեղաթերթիկ՝ նվիրված <Նյու Յորք-2016> ցուցահանդեսին և <Ռիո-2016> ամառային օլիմպիական խաղերին:


<Հայփոստ> ՓԲԸ

<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ