Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ 

Ֆինանսական ծառայություններ Դրամական փոխանցում
Ria Money Transfer արտասահմանյան վճարահաշվարկային համակարգով արագ դրամական փոխանցումներ

Ria Money Transfer արտասահմանյան վճարահաշվարկային համակարգով արագ դրամական փոխանցումներ

«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է
Ria Money Transfer
արտասահմանյան վճարահաշվարկային համակարգով դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց միջև: Այս համակարգի միջոցով հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել աշխարհի 150 երկրների ավելի քան 310000 սպասարկման կետերում:


Ria Money Transfer դրամական փոխանցումների ընդունումը և վճարումը իրականացվում է ԱՄՆ դոլարով և Եվրոյով, կամ հաճախորդի ցանկությամբ՝ ՀՀ դրամով:

Ria Money Transfer համակարգի միջոցով դրամական փոխանցման մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը 5 000 USD/EUR կամ դրան համարժեք ՀՀ դրամ:


RIA Money Transfer համակարգով դրամական փոխանցումը հասանելի է դառնում 5-30 րոպեի ընթացքում:


Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը վերադարձվում է ուղարկողին: Եթե նշված ժամկետում ստացողը չի ներկայացել, գումարը և միջնորդավճարը վերադարձվում են ուղարկողին:



Ria money transfer համակարգով ընդունվող դրամական փոխանցումների սակագներն են՝


Երկիր

Միջնորդավճար

Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա

2.5% նվազագույնը 3.50 USD/EUR համարժեք դրամ

Լեհաստան, Թուրքիա, Կանադա, ԱՄՆ


3.5% նվազագույնը 5.50 USD/EUR համարժեք դրամ


Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Բելառուս, Լատվիա, Ուզբեկստան, Էստոնիա


2.5% նվազագույնը 3.50 USD/EUR համարժեք դրամ

ՌԴ, Մոլդովա


1.5% նվազագույնը 1.25 USD/EUR համարժեք դրամ

Ուկրաինա, Վրաստան


1.8% նվազագույնը 1.50 USD/EUR համարժեք դրամ


Չեխիա


1.5% նվազագույնը 2.50 USD/EUR համարժեք դրամ


Բուլղարիա


2.5% նվազագույնը 5 USD/EUR համարժեք դրամ


Լիտվա


2.0% նվազագույնը 5 USD/EUR համարժեք դրամ


Մեծ Բրիտանիա


1.5% նվազագույնը 3.50 USD/EUR համարժեք դրամ


Այլ երկրներ


3% նվազագույնը 3.50 USD/EUR համարժեք դրամ



Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից, Հայաստանի Հանրապետությունում՝ միայն ՀՀ դրամով:


Ի՞նչպես ուղարկել.

- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,

- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,

- Հայտնում եք ստացողի անունը, ազգանունը, հասցեն (քաղաքը, երկիրը), փոխանցման գումարի չափը,

- Փոստային բաժանմունքի աշխատակիցը լրացնում է փոխանցման դիմումը,

- Վճարում եք փոխանցման գումարը և միջնորդավճարը,

- Փոստային բաժանմունքի աշխատակիցը Ձեզ տրամադրում է փոխանցման համարը/կոդը/,

- Ստացողին տեղեկացնում եք փոխանցված գումարի վերաբերյալ և հայտնում փոխանցման համարը (կոդը):


Ի՞նպես ստանալ.

  • Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
  • Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
  • Ներկայացրնում եք փոխանցման համարը/կոդը/ փոստային բաժանմունքի աշխատակցին և ստանում գումարը /գումարը վճարելիս միջնորդավճար չի գանձվում/:


Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:




Փոխանցման վավերապայմանների փոփոխություն.

Դրամական փոխանցումը ենթակա է փոփոխման միայն այն դեպքում, երբ տվյալ փոխանցումը դեռևս վճարված չէ:

Փոփոխման ենթակա են միայն ստացողի վավերապայմանները:


Դրամական փոխանցումը կատարելիս "ՀայՓոստ" ՓԲԸ հաճախորդին պետք է տրամադրի յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, միջնորդավճարի չափը, արժույթը և այլ մանրամասներ:


Համակարգի սպասարկման կետերի, համակարգի մասնակից կազմակերպությունների և այլ տեղեկատվությունների համար կարող եք այցելել https://www.riamoneytransfer.com ինտերնետային կայք կամ զանգահարել (+37410) 514 514, (+37410) 514 584, (+374 10) 514 526 հեռախոսահամարներով: