Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ 

ՀայՓոստն այսօր

‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:

2006 թ. նոյեմբերի 30-ին ՀայՓոստի հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնել է ‹‹ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ››ՓԲԸ-ն: Հավատարմագրային կառավարչի նպատակը ՀայՓոստի գործունեությունն առավել թափանցիկ, արդյունավետ, առևտրային և իր հաճախորդներին հաշվետու դարձնելն է` ինչպես Հայաստանում, այնպես և երկրի սահմաններից դուրս: Արդյունքում նախատեսվում է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն դարձնել միջազգային չափանիշերով փոստային և ֆինանսական ծառայություններ մատուցող փոստային օպերատոր:

Հիմնական ծառայություններ

ՀայՓոստի կողմից առաջարկվող ծառայություններից են`
Փոստային ծառայություններ - նամակների առաքում (հասարակ, պատվիրված, գնահատված), ծանրոցների առաքում, միջազգային փոստ և ԱՓԾ
Վճարային ծառայություններ - կենսաթոշակների վճարում, կոմունալ վարձավճարներ, ոստիկանական և հարկային վճարների գանձում, դրամական փոխանցումներ
Մանրածախ առևտուր - առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառք:


Ներդրումներն առ այսօր

Հավատարմագրային կառավարիչը շարունակում է ներդրումները տարբեր մակարդակներում:
2007 թ. հուլիսի 19-ին ՀայՓոստը բացեց իր առաջին վերանորոգված փոստային բաժանմունքը` լիովին վերափոխված և տեխնիկապես վերազինված` հաճախորդներին տրամադրելով ինտերնետ ծառայություններ, մանրածախ առևտուր և այլն:

Առ այսօր հանրապետության ողջ տարածքում ՀայՓոստն արդեն վերաբացել է 150-ից ավելի փոստային մասնաճյուղ և բաժանմունք:

Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին են համապատասխանեցվել մասնաճյուղերն ու բաժանմունքները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
"ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ" ՓԲԸ -ն նախատեսում է առաջիկա տարիներին բացել 250-ից ավելի վերանորոգված փոստային մասնաճյուղ եւ բաժանմունք հանրապետության ողջ տարածքում:
Առաջիկայում կմեկնարկի կադրերի վերապատրաստման մեծ ծրագիր:


ՀայՓոստը վաղը

Ծառայություններ

ՀայՓոստն աշխատում է ընդլայնել իր մատուցած փոստային և ֆինանսական ծառայությունների ցանկը` ցանկանալով բավարարել իր հաճախորդների պահանջները: Մոտ ապագայում ՀայՓոստի մատուցած ծառայությունների ցանկում կներառվի նաև էքսպրես փոստը, որի նպատակն է հանրապետության ողջ տարածքում հաճախորդներին փոստի առաքումը իրականացնել դռնից-դուռ: Մշակվում են նաև բիզնեսին ուղղված փոստային ծառայություններ, որոնք հավելյալ արժեք կտրամադրեն հաճախորդներին` մշակելու և իրականացնելու Ուղիղ փոստային կապի իրենց գովազդարշավները:

Միջազգային փոստի ծավալների մեծացմանն օգնելու նպատակով ՀայՓոստը նաև համագործակցում է մի շարք միջազգային փոստային օպերատորների, միջազգային և մասնավոր բեռնափոխադրող ընկերությունների հետ:

Ֆիլատելիստական ծառայությունների առումով` ՀայՓոստը համագործակցում է ֆիլատելիայում մասնագիտացած մի շարք միջազգային ֆիլատելիստական ասոցիացիաների և փոստային օպերատորների հետ` թողարկվող նամականիշերի որակը բարձրացնելու և նամականիշերից ստացված հասույթը մեծացնելու նպատակով:

ՓոստԲանկ
2010 թ. "ՀայՓոստ" ՓԲԸ-ն սկսել է փոստբանկային ծառայությունների մատուցումը Հայաստանում: