Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Նորություններ
Երկու նամականիշ՝ նվիրված հայ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի 150-ամյակին

Երկու նամականիշ՝ նվիրված հայ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի 150-ամյակին


2016 թվականի հոկտեմբերի 7-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դնում 2 նամականիշ՝ նվիրված հայ ազգագրագետ, նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի (1866 – 1947թթ.) ծննդյան 150-ամյակին:

Ա. Ֆեթվաճյանը Հայաստանի առաջին հանրապետության նամականիշերի ու թղթադրամների հեղինակն է:

Ֆեթվաճյանը շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական ճարտարապետական հուշարձաններ, ստեղծել ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ գործեր: Հեղինակ է նաև դիմանկարների, հայոց պատմության, դիցաբանական, ազգագրական թեմաներով գործերի, հայկական, մանրանկարներից ընդօրինակումների:

Նամականիշերը ունեն 170 և 230 ՀՀ դրամ անվանական արժեքներ, տպագրվել են Ֆրանսիայի “Կարտոր” տպարանում՝ յուրաքանչյուրը 40,000 օրինակով: Դրոշմանիշերը պատկերում են Արշակ Ֆեթվաճյանի դիմանկարը և նրա “Կինը մանդոլինով” կտավը: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահի շենքում: Մարումն իրականացրեցին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը և “Հայփոստ” ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:



Թողարկման օրը՝ 7 հոկտեմբեր, 2016թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Անվանագինը՝ 230դր, 170դր

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40,000 x 2



«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ

Ֆոտոալբոմ (2)