Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Նորություններ
Ազգային խոհանոցին նվիրված նոր նամականիշ

 Ազգային խոհանոցին նվիրված նոր նամականիշ

2016 թվականի նոյեմբերի 28-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Կապի տարածաշրջանային համագործակցություն. Ազգային խոհանոց» թեմային նվիրված 1 նամականիշ:

Նամականիշը մարեցին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահտպանման կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը:

Նամականիշի վրա պատկերված է հին հայկական ավանդական տոնական կերակուր «Թելբաց Կուբաթի»-ն՝ խմորի մեջ պատրաստած ձուկ բանջարեղենով:



Թողարկման օրը` 28 նոյեմբերի 2016թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 60 000



<Հայփոստ> ՓԲԸ

<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ

Ֆոտոալբոմ (4)