Մանրամասն
Հետևել
Հաճախորդի իրավունքը

Փոստային կապի ազգային օպերատորին առաջարկություններ, դիմումներ, պահանջներ և բողոքներ ներկայացնելու կարգը


1. Փոստային ծառայությունների` փոստային առաքանու ընդունման և ուղարկման վերաբերյալ պահանջներ և դիմումներ
2. Այլ բնույթի պահանջներ , առաջարկություններ, դիմումներ և բողոքներ

1. Փոստային առաքանու ընդունման և ուղարկման վերաբերյալ պահանջներ և դիմումներ.
Փոստային կապի ծառայությունից օգտվողն իրավունք ունի փոստային կապի ազգային օպերատորին, համաձայն նախատեսված դիմումի ձևի պահանջելու տեղեկատվություն փոստային առաքանու ընդունման և ուղարկման վայրի վերաբերյալ: Փոստային առաքանու ընդունման և ուղարկման վայրի վերաբերյալ փոստային կապի ազգային օպերատորին ներկայացված պահանջները և բողոքները գրանցվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանգրերով սահմանված կարգով և ժամկետներում:
2. Այլ բնույթի պահանջներ, առաջարկություններ, դիմումներ և բողոքներ


Այլ բնույթի պահանջները, առաջարկությունները, դիմումները և բողոքները կարող են ներկայացվել
1. "ՀայՓոստ" ՓԲԸ գրասենյակ,
2. զանգահարելով /010/ 514-514 տեղեկատու հեռախոսահամարին.

1. Յուրաքանչյուր քաղաքացի և իրավաբանական անձ կարող է ներկայացնել առաջարկություններ, դիմումներ և բողոքներ "ՀայՓոստ" ՓԲԸ-ի գրասենյակ: Ներկայացված առաջարկությունները դիմումները և բողոքները ստացման օրը գրանցվում են գրասենյակում: Առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկվում են համապատասխան ստորաբաժանումների կողմից: Համապատասխան ստորաբաժանումում քննարկվելուց հետո կազմվում է գրավոր պատասխան և ներկայացվում է դիմորդին:
2. Յուրաքանչյուր ոք կարող է դիմել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում նաև պահանջներ, առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացնելու կարգի վերաբերյալ ` զանգահարելով /010/514-514 տեղեկատու հեռախոսահամարին:
3. Ընկերության կողմից մատուցվող դրամական (փողային) փոխանցումների ծառայությունների շրջանակներում կնքվող գործարքների ընթացքում ծագող դիմում-բողոքները հաճախորդները կարող են ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: Ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել: