Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Նորություններ
Նորություններ
 
Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակը» թեմային
2017-07-20
2017 թվականի հուլիսի 20-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակը» թեմային:
Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային
2017-07-14
2017 թվականի հուլիսի 13-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրաջանակներում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային:
Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային
2017-07-10
2017 թվականի հուլիսի 10-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային:
Փոստային փոխանցումների PosTransfer համակարգը կգործարկվի մինչև տարեվերջ
2017-06-16
Հունիսի 7-ին և 8-ին, Հայփոստ ՓԲԸ-ի և Համաշխարհային Փոստային Միության նախաձեռնությամբ, Երևանում կայացել է PosTransfer համակարգի գործարկմանը նվիրված տարածաշրջանային սեմինար, որին մասնակցել են Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Ուզբեկստանի նշանակված փոստային օպերատորների ղեկավարներ և Համաշխարհային Փոստային Միության ներկայացուցիչներ: Սեմինարի ընթացքում քննարկվել է Համաշխարհային փոստային միության ներքո փոստային դրամական փոխանցումների նոր համակարգի՝ PosTransfer ապրանքանիշի գործարկման հեռանկարները և ժամանակացույցը:
Նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստանի Հանրապետության առաջին փոստային վճարման պետական նշանի թողարկման 25-ամյակը» թեմային
2017-06-15
2017 թվականի հունիսի 15-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի Հանրապետության առաջին փոստային վճարման պետական նշանի թողարկման 25-ամյակը» թեմային:
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային
2017-05-30
2017 թվականի մայիսի 30-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային:
Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին
2017-05-26
2017 թվականի մայիսի 26-ին մարվեց և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային:
«PostEurop». մանրածախ վաճառքին նվիրված համաժողով
2017-05-19
2017 թ. մայիսի 03-05-ը Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը հյուրընկալում էր «PostEurop» կազմակերպության անդամ եվրոպական 9 երկրների փոստային օպերատորներին:
Նոր փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային
2017-04-21
2017 թվականի ապրիլի 21-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային:
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարում
2017-04-06
2017 թվականի ապրիլի 5-ին ՀՀ Կառավարության Ընդունելությունների Տանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարումը: