Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
Նորություններ
 
Երկու նոր նամականիշ՝ նվիրված հայկական  բանակի կազմավորման 25–ամյակին
2017-01-27
2017 թվականի հունվարի 27-ին մարվեցին և «Հայփոստի» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեցին երկու նամականիշ՝ նվիրված «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային:
Երկու նոր նամականիշ`նվիրված «Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ» թեմային
2016-12-02
2016թ. դեկտեմբերի 1-ին մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին «Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ» թեմային նվիրված 2 նամականիշ:
 Ազգային խոհանոցին նվիրված նոր նամականիշ
2016-11-29
2016 թվականի նոյեմբերի 28-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Կապի տարածաշրջանային համագործակցություն. Ազգային խոհանոց» թեմային նվիրված 1 նամականիշ:
Երկու նոր նամականիշ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի թանգարանին
2016-11-18
2016 թվականի նոյեմբերի 18-ին մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստանի թանգարաններ. Սերգեյ Փարաջանովի թանգարան» թեմային:
Հայերեն առաջինտպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ
2016-11-15
Նոյեմբերի 13-ին, Ամստերդամի Համալսարանի Հատուկ ժողովածուների սրահում մարվեց 1 նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ» թեմային
Նոր նամականիշ՝ նվիրված Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին
2016-10-20
2016 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դնում 1 նամականիշ՝ նվիրված արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական-մանկավարժական գործիչ, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին:
Երկու նամականիշ՝ նվիրված հայ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի 150-ամյակին
2016-10-07
2016 թվականի հոկտեմբերի 7-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դնում 2 նամականիշ՝ նվիրված հայ ազգագրագետ, նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի (1866 – 1947թթ.) ծննդյան 150-ամյակին:
Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
2016-10-05
2016 թվականի հոկտեմբերի 4-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ դրեց 1 նամականիշ՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին:
Երկու նոր նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին
2016-09-27
2016 թվականի սեպտեմբերի 21-ին “Հայփոստ Թրասթ Մենեջմենթ” ՓԲԸ-ն շրջանառության մեջ դրեց 2 նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Նոր նամականիշ՝ նվիրված Ֆուտբոլի Եվրոպայի Առաջնություն “Եվրո 2016” թեմային
2016-07-15
Հուլիսի 15-ին շրջանառության մեջ է դրվում նոր նամականիշ՝ նվիրված Ֆուտբոլի Եվրոպայի Առաջնություն “Եվրո 2016” թեմային: