Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Նորություններ
 
Նամականիշ` նվիրված Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում  Հայաստանի նախագահությանը
2013-11-26
Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում մարվեց եւ շրջանառության մեջ մտավ նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը:
Շրջանառության մեջ է դրվում 2 նամականիշ և 1 նամականիշով փոստային բացիկ
2013-11-15
2013 թվականի նոյեմբերի 11-ին փոստային շրջանառության մեջ է դրվում 2 նամականիշ և 1 նամականիշով փոստային բացիկ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը» թեմային:
Նոր նամականիշ` նվիրված նախագահի մրցանակին
2013-11-15
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և "Թեքնո վիժն" ընկերության նախագահ, "Հիտաչի" ընկերության նախկին գործադիր տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին:
Նոր նամականիշ` նվիրված Գյումրիին
2013-11-11
Նոյեմբերի 11-ին Գյումրիում, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում, մարվեց եւ շրջանառության մեջ մտավ նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Գյումրին՝ 2013 թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելուն: Նամականիշի և կից կուպոնների վրա պատկերված են հին Գյումրին և "Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք"-ի լոգոտիպը:
Նամականիշ նվիրված Անտոն Քոչինյանի 100- ամյակին
2013-10-25
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողություն
2013-10-24
Հոկտեմբերի 24-ին Մինսկում և Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:
Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ մարվում եւ շրջանառության մեջ է դրվում "Ավրորա Մարդիգանյան" 1 նամականիշով գեղաթերթիկը
2013-09-24
1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` "Հոշոտված Հայաստան" խորագրով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2013-09-20
‹‹Հայփոստ›› փակ բաժնետիրական ընկերության փոստային բաժանմունքների և փոստային մասնաճյուղերի մաքրության ապահովման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2013-09-20
‹‹Հայփոստ›› փակ բաժնետիրական ընկերության փոստային բաժանմունքների և փոստային մասնաճյուղերի մաքրության ապահովման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթ
 Հայփոստի լոգիստիկ նոր սխեմա Գեղարքունիքում
2013-07-25
Հուլիսի 25-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի արդիականացված փոստային մասնաճյուղի եւ թիվ 01 բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը: