Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նորություններ Նորություններ
Նորություններ
 
Նոր նամականիշեր` նվիրված հայ հետախույզներին
2014-05-20
Մայիսի 20-ին մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ:
Նամականիշների նոր թողարկում
2014-05-08
Լույս է տեսել հայոց այբուբենի պատկերներով նոր նույնատիպ թողարկում:
Երևանի հեռախոսային ցանցի 100-ամյակին նվիրված նամականիշ
2013-12-10
2013 թվականի դեկտեմբերի 10-ին մարվեց եւ շրջանառություն մտավ Երևանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ:
Մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, "Արմենտել" ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Գեղաթերթիկ` նվիրված Սոչիի օլիմպիադային
2013-12-02
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում մարվեց և շրջանառություն մտավ Սոչիում կայանալիք XXII Ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված երկու նամականիշերով գեղաթերթիկ:
Գյումրիի Դրամատիկական թատրոնի շենքում նամականիշերի հանդիսավոր մարումն իրականացրեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նամականիշ` նվիրված Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում  Հայաստանի նախագահությանը
2013-11-26
Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում մարվեց եւ շրջանառության մեջ մտավ նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը:
Շրջանառության մեջ է դրվում 2 նամականիշ և 1 նամականիշով փոստային բացիկ
2013-11-15
2013 թվականի նոյեմբերի 11-ին փոստային շրջանառության մեջ է դրվում 2 նամականիշ և 1 նամականիշով փոստային բացիկ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը» թեմային:
Նոր նամականիշ` նվիրված նախագահի մրցանակին
2013-11-15
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և "Թեքնո վիժն" ընկերության նախագահ, "Հիտաչի" ընկերության նախկին գործադիր տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին:
Նոր նամականիշ` նվիրված Գյումրիին
2013-11-11
Նոյեմբերի 11-ին Գյումրիում, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում, մարվեց եւ շրջանառության մեջ մտավ նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Գյումրին՝ 2013 թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելուն: Նամականիշի և կից կուպոնների վրա պատկերված են հին Գյումրին և "Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք"-ի լոգոտիպը:
Նամականիշ նվիրված Անտոն Քոչինյանի 100- ամյակին
2013-10-25
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողություն
2013-10-24
Հոկտեմբերի 24-ին Մինսկում և Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: