Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Նորություններ
 
«ՀայՓոստ Ինտերնեշնլ». նոր կամուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև
2015-07-23
2015թ-ի հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն բացեց իր առաջին միջազգային բաժանմունքը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում:
Հայոց ցեղասպանությանը նվիրված  նամականիշերի ցուցահանդես
2015-04-22
Ապրիլի 22-ին և 23-ին, Երևանի Մարզահամերգային համալիրում, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում, <Հայփոստ>-ը կազմակերպել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական նամականիշերի ցուցահանդես:
Հայաստանում արդեն հասանելի է «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգը
2014-12-16
Հայփոստը և Ռուսաստանի փոստը կարևոր պայմանագիր են կնքել Հայաստանի և Ռուսաստանի միջև «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու համար:
«Հայփոստը» պարգևատրվեց ոստիկանության կողմից
2014-07-23
«Հայփոստ» ՓԲԸ-ն պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
«Հայփոստը» գործարկում է 49 նոր մեքենա
2014-06-14
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, հունիսի 14-ին, Երևանում կատարած շրջայցի ժամանակ, ցուցադրվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի լոգիստիկ համակարգերի կատարելագործման համար գործարկվող նոր մեքենաները: Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքին:
Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ
2014-02-18
Այսուհետ մեր ֆիլատելիսական խանութում կարող եք ձեռք բերել անգլերեն լեզվով "Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ" երկհատորանոց բացիկների հավաքածուն:
Թողարկվել է«Քաղաքացիական ավիացիա» թեմայով գեղաթերթիկ
2013-12-16
2013 թվականին Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիան նշում է իր հիմնադրման 80-ամյակը:
Հայկական ավիացիայի ծնունդը համարվում է 1933 թվականը, երբ Հայաստանում սկսեց գործել հանրապետական առաջին աէրոակումբը:
Նույն թվականին տեղի ունեցավ Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը:
Ջորջ Բայրոնի 225-ամյակին նվիրված նամականիշ
2013-12-06
2013 թվականի դեկտեմբերի 5-ին հանդիսավոր պայմաններում մարվեց Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին նվիրված նամականիշ: Մարումն իրականացրեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ <Հայփոստ Թրասթ Մենեջմենթի> գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
2013 թ. դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է մտնելու երկու նամականիշով գեղաթերթիկ
2013-12-02
2013 թ. դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է մտնելու երկու նամականիշով գեղաթերթիկը, որը նվիրված է 2014 թ. փետրվարի 7-ից 23-ը Սոչի քաղաքում կայանալիք 2014 թվականի ХХII ձմեռային օլիմպիական խաղերին:
Նամականիշերին պատկերված են այն սպորտաձևերը, որով Հայաստանը ներկայանալու է ձմեռային օլիմպիական խաղերին. համապատասխանաբար առաջին նամականիշը ներկայացնում է դահուկավազքը, երկրորդը՝ լեռնադահուկային սպորտը: