Մանրամասն
Հետևել

Նորատուսի գերեզմանատուն, հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 9-17(18)-րդ դարերին։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։

Նորություններ Նորություններ
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն հայտարարում է հերթական ակցիայի մասին

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն հայտարարում է հերթական ակցիայի մասին




«Կոնվերս Տրանսֆեր» դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ՝ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր Հայփոստը 2016թ. նոյեմբերի 1-ից փետրվարի 28-ը ներառյալ անցկացնում է ակցիա բոլոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով ստանում են դրամական փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից:


Ակցիայի շրջանակում ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան ստանալու դրամական պարգևներ, ինչպես նաև շահելու ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:



Ուղեգրերի խաղարկությանը կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր ակցիայի անցկացման ժամանակահատվածում «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով Հայփոստի բաժանմունքների միջոցով կստանան առնվազն 2 դրամական փոխանցում` անկախ գումարի մեծությունից և արժույթից:


Հիշեցնում ենք, որ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետևյալ համակարգերը՝ Կոնվերս Տրանսֆեր, Ֆորսաժ, Ria Money Transfer, Stefi և Sigue:


«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ մենեջմենթ» ԲՎ