Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նորություններ Նորություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


Ղեկավարվելով ‹‹Հայփոստ›› ՓԲԸ Գլխավոր Գործադիր Տնօրենի 20.05.2011թ. թիվ 270-Լ հրամանով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (տեղադրված է www.gnumner.am կայքում) 47-րդ կետի 1-ին ենթակետով՝ ՀՓ-ԱՎԳՁԲ-09/16 ծածկագրով հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովը 28.09.2016թ. որոշում է կայացրել՝ վերահրապարակել ‹‹Հայփոստ›› փակ բաժնետիրական ընկերության ՀՓ-ԱՎԳՁԲ-09/16 ծածկագրով Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ) համապատասխան ‹‹Հայփոստ›› փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու համար մրցույթի հայտարարությունը, քանի որ 27.09.2016թ. ներկայացված նախաորակավորման հայտերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նախաորակավորման հայտ են ներկայացրել ընդամենը երկու մասնակից:

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ) համապատասխան ‹‹Հայփոստ›› փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու համար 27.09.2016թ. ներկայացված նախաորակավորման հայտերն ուժի մեջ են, սույն հայտարարության հիման վրա ենթակա չեն վերաներկայացման և ‹‹Հայփոստ›› ՓԲԸ Գլխավոր Գործադիր Տնօրենի 20.05.2011թ. թիվ 270-Լ հրամանով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի համաձայն ենթակա են գնահատման:


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


1. Սույն հայտարարությունը հրապարակվում է ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:

2. Մրցույթի ծածկագիրն է` ՀՓ-ԱՎԳՁԲ-09/16:

3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երևան, Սարյան 22 հասցեն:

4. Պատվիրատուն հայտարարում է ‹‹‹‹Հայփոստ›› ՓԲԸ Գնումների գործընթացի կազմակերպման կարգ››-ով սահմանված մրցույթի ընթացակարգ` հետևյալ ծառայությունների ձեռք բերման նպատակով՝

4.1 Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ) համապատասխան ‹‹Հայփոստ›› Փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ 30.09.2016թ. դրությամբ,

5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր):

6. Կնքվելիք Պայմանագրով ծառայությունների մատուցման վերջնաժամկետն է 2016թ-ի նոյեմբերի 25-ը:

7. Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:

8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթին մասնակցելու նախաորակավորման հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը` ժամը 11:00-ն: Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 11:00-ն:

9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի ‹‹Նորությունների›› բաժնում: ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am:

Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:

10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:

11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:

12. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի (ներառյալ նախաորակավորման) ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:

13. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն:

14. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով: