Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայփոստ՚ Փակ բաժնետիրական ընկերության կողմից բլանկների, գրքերի և տետրերի միագույն տպագրության ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթի

1. Սույն հայտարարության տեքստը հաստատված է ՙՀայփոստ՚ ՓԲԸ (այսուհետ նաև Պատվիրատու) Գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 20.09.2016թ-ի թիվ 1468-Ա որոշմամբ և հրապարակվում է ՙԳնումների մասին՚ ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:
2. Մրցույթի ծածկագիրըª ՀՓ-ԲԳՏՄՏՁՄԲ-09/16
3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երևան, Սարյան 22 հասցեն:
4. Պատվիրատուն հայտարարում է ՙՙՀայփոստ՚ ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ՚-ով սահմանված մրցույթի ընթացակարգª բլանկների, գրքերի և տետրերի միագույն տպագրության ձեռքբերման նպատակով:
5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետª Պայմանագիր), որի նախագիծը կցված կլինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:
6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև մեկ տարին ընկած ընկած ժամանակահատվածն է:
7. Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները ՙԳնումների մասին՚ ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են ՙՀայփոստ՚ ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:
8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10–րդ օրացուցային օրըª ժամը 11:00-ն (03.10.2016): Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 11.00-ն:
9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի ՙՀայփոստ՚ ՓԲԸ ինտերնետային կայքի ՙՆորություններ՚ բաժնում: ՙՀայփոստ՚ ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am: Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:
10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:
11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:
12. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են ՙՀայփոստ՚ ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում
13. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ի ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 5-րդ հարկ, Գնումների վարչություն:
14. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով: