Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Համագործակցություն

"ՀայՓոստ" ՓԲԸ-ն` Հայաստանի ազգային փոստային օպերատորը, որը միջազգային փոստային ասպարեզում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, համագործակցում է մի շարք միջազգային փոստային կազմակերպությունների, գործընկեր փոստերի և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:
1992թ. Հայաստանը դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ, ինչը նոր էջ է բացել միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: Համաշխարհային փոստային միությունը, կազմավորվելով 1874թ. Բեռնում (Շվեյցարիա), ունի 191 անդամ-երկրներ և անհրաժեշտության դեպքում հատկացնում է տեխնիկական օգնություն:
1992թ. Հայաստանն ընդգրկվել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) 12 անդամների շարքում: ԿՏՀ-ն կազմավորվեց նորանկախ պետությունների միջև հեռահաղորդակցությունների և փոստային կապի բնագավառում համագործակցություն իրականացնելու նպատակով:
2008թ. ի վեր "ՀայՓոստ" ՓԲԸ-ն` Հայաստանի ազգային փոստային օպերատորը, հանդիսանում է 48 եվրոպական փոստային օպերատորների միության` "ՓոստԵվրոպ"-ի անդամ: "ՓոստԵվրոպ"-ը նպատակ ունի բարելավել Եվրոպայում տեղի ունեցող փոստային գործողությունները և ծառայությունները և նպաստել անդամ-երկրների միջև ակտիվ համագործակցությանը: "ՓոստԵվրոպ"-ը Համաշխարհային փոստային միության պաշտոնապես ճանաչված սահմանափակ միություն է:


Համագործակցություն ՀՀ Ֆինանսների նախարաության հետ

"Հայփոստ" ՓԲԸ փոստային բաժանմունքներում ՖՆ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը: Իսկ սպասարկման կետերում տեղադրված տերմինալների միջոցով ՖՆ-ն ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կարող են նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել:

Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում միաժամանակ օգտվել ինչպես ՖՆ, այնպես էլ «ՀայՓոստ»-ի ծառայություններից: Այսպիսով, սպասարկման կետերի քանակի և աշխարհագրական տեղաբաշխվածության ընդլայնումը թույլ կտա այդ ծառայություններից օգտվող հարկ վճարողներին խնայել բավականին ժամանակ և միջոցներ:


Երևան քաղաքի հետևյալ փոստային բաժանմունքներում կարող եք օգտվել ՖՆ-ն ներկայացուցչի օժանդակությունից՝


0017

0019

0020

0054

0068

0090

0060

0001

0014

0087

0037

0059

0061

0064

0086

0087

0091

0096


Լրացուցիչ հարցերի համար դիմեք ՀՀ Ֆինանսների նախարարություն 060 544 444 համարով:



Փոստի միջազգային հաստատություններ

Հղումներ փոստային ադմինիստրացիաներին

Ֆիլատելիային վերաբերող վեբ-կայքեր


"ՀայՓոստ" ՓԲԸ-ն պատաuխանատվություն չի կրում ընկերության կայքում ներկայացված արտաքին հղումների ինտերնետային կայքերի բովանդակության uտույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և ընկերությունը պատաuխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության oգտագործման հնարավոր հետևանքների համար: