Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշ՝ նվիրված Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին

Նոր նամականիշ՝ նվիրված Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին



2016 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դնում 1 նամականիշ՝ նվիրված արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական-մանկավարժական գործիչ, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին: Նա բողոքել է կանանց անազատ վիճակի դեմ, առաջ քաշել կրթության և աշխատանքի իրավունքի պահանջները։

Նամականիշը ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել է Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում: Նամականիշի վրա պատկերված է Ս. Տյուսաբը՝ իր ստեղծագործության տողերի ներքո: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության “Մեր մեծերը” ծրագրի շրջանակներում, լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մեկնարկին: Մարումն իրականացրեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի ու տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:



Թողարկման օրը՝ 20 հոկտեմբեր, 2016թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Անվանագինը՝ 230դր

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40.000



«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ

Ֆոտոալբոմ (3)