Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Փոստային ծառայություններ Նամակներ եւ ծանրոցներ
Արգելված իրեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Արգելված իրեր

• կենդանի կենդանիներ, բացառությամբ մեղուների, որոշ միջատների և տզրուկների
• բոլոր տեսակի սատկած կենդանիներ
• բոլոր տեսակի թարմ, սառեցրած, չորացված և ապխտած մսեր, մսամթերք և ձկնեղեն
• կաթ, կրեմ
• ցանկացած թռչնի փետուր, պարարտանյութ
• բույսեր և դրանց մասեր, բուսական ծագմամբ արտադրանք
• բանջարեղեն, արմատներ, մրգեր, ընկույզ, ցիտրուսային կեղևներ, սերմեր
• հացահատիկներ և դրանից պատրաստված արտադրանք
• յուղեր, ճարպ, մեղրամոմ և դրանից պատրաստված արտադրանք
• բուրդ, եթե այն մաքուր չէ (առանց արյան և կեղտերի)
• սուրճ
• սիգարետ, ծխախոտ, ծխամորճի ծխախոտները չեն ընդունվում ցանկացած միջազգային փոստային առաքանու ներդրանքում` անկախ դրանց քանակից: Դրանք կարող են առգրավվել և բռնագրավվել, իսկ ուղարկողները կարող են ենթարկվել դատական պատասխանատվության:
• հարկման ենթակա, բռնկվող և խմելու համար նախատեսված բոլոր խմիչքները, որոնց քաշի բաղադրության 5% ալկոհոլ է
• վառելիք, բռնկուն յուղեր, պայթուցիկներ, խտացված գազ, ռադիոակտիվ նյութեր, սպիտակ ֆոսֆորից պատրաստված լուցկիներ
• կենդանիների մորթի և կաշի, դրանցից պատրաստված իրեր, բուրդ
• քարածուխի կտորներ, ասբեստ
• փոշիացված խցանակեղև
• ցանկացած տեսակի իր, որը խախտում է ԱՄՆ-ում հեղինակային իրավունքի օրենսդրությունը
• վիճակախաղի տոմսեր, պետական բաժնետոմսեր կամ արժեթղթեր, ներառյալ անդորրագրեր, National Bank-ի արժույթ, Federal Reserve և Federal Reserve Bank-ի տոմսեր, կտրոններ, Միացյալ Նահանգների տոմսեր, Գանձապետարանի կողմից թողարկված արժեթղթեր, ոսկյա, արծաթյա վկայագրեր, փոխանակման ենթակա գումար, անդորրագրեր
• արժեքավոր նամականիշներ կամ այլ հավաքածուներ, փոստային նամականիշներ` մարված ԱՄՆ կողմից` բացառությամբ ԱՄՆ օրենքի 18/504 հոդվածով արտոնագրված դեպքերի:
• փոստային նամականիշերի նմանակումներ, բացի սև-սպիտակ նկարազարդումների, որոնք թույլատրված են ֆիլատելիստական արտադրանքերում.
• ծղոտ, խոտ և այլ բուսական նյութեր
• գերիների կողմից պատրաստված իրեր
• ամերիկյան գործերի արտատպումներ
• ֆիլմեր, նկարներ, որոնք հակասում են բարոյական չափանիշներին
• մեխանիկական բացվող դանակներ
• օփիում, նարկոտիկներ, թույն
• շիճուկ, դեղամիջոցներ, դիագնոստիկ կամ թերապևտիկ սարքավորումներ, կենսաբանական արտադրանք, վարակիչ նյութեր, ճառագայթող էլեկտրոնային սարքեր
• թռչնի մնացուկներից պարարտանյութ, հողի մշակման համար նախատեսված պարարտանյութ
• իրեր, որոնք կրում են ԱՄՆ-ում գրանցված ֆաբրիկաների ապրանքանիշերի կեղծ անվանումները
• օգտագործված հագուստի համար պահանջվում է վարակազերծման վկայագիր
• դանակներ, խթաններ կամ թռչնի թաթին ամրացվող այլ սուր գործիքներ, որոնք կարող են նախատեսվել կենդանիների մարտերի համար
• գրավոր, հրատարակված կամ գրաֆիկական կրիչներ, որոնք ներկայացնում են կենդանի, որը կարող է ներգրավվել կազմակերպված մարտում, ինչպես նաև դանակներ, խթաններ կամ թռչնի թաթին ամրացվող սուր գործիքներ : Դրանք թույլատրվում են այն պայմանով, եթե արտոնագրված են անցկացման վայրի երկրի օրենքով:

Ավստրալիա

Արգելված իրեր

  • արժեքավոր իրեր
  • փայտից, քարից, գիպսոլիտից և ցեմենտից պատրաստվածիրեր
  • մրգեր և բանջարեղեն
  • անկողնու օգտագործված սպիտակեղեն
  • բույսեր և բուսամթերք` թարմ կամ չորացված, սերմեր և հող
  • կենդանիներ և կենդանական ծագմամբ արտադրանք
  • կենդանական կամ բուսական ճարպ և ձեթ
  • մսամթերք, փոշի կամ խտացրածկաթ, կաթնամթերք
  • հող, թեկուզ չնչին քանակությամբ
  • ծղոտ և այլ բուսանյութ` նախատեսված փաթեթավորման համար
  • նկարներ, բռնկվող կամ կորոզիայի ենթարկվող լաքեր, ներկեր
  • զենք, զինամթերք
  • արվեստի գործեր և հնաոճ իրեր
  • հիմնական մետաղներ և  դրանցից պատրաստված իրեր
  • կոշիկ, անձրևանոց
  • սարքավորումներ
  • օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական և բժշկական գործիքներ
  • մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և մետաղներ
  • պատրաստի սննդամթերք
  • խմիչք, քացախ, ծխախոտ և պատրաստված ծխախոտային արտադրանք
  • քիմիական արդյունաբերության արտադրանք
  • պլաստիկ և դրանցից պատրաստված իրեր
  • թանկարժեք զարդեր, նմանակումներ
  • կաշի, բուրդ և դրանցից պատրաստված իրեր
  • գործվածք և դրանից պատրաստված արտադրանք
  • փայտյա զանգված կամ այլ ցելյուլոզե նյութեր   
Ավստրիա

Արգելված իրեր

• միս, ընտանի թռչնամիս` թարմ կամ սառեցված
• ձկներ, խեցգետիններ և այլ ջրային անողնաշարավորներ
• կաթ և կաթնամթերք, թռչնի ձվեր` թարմ, եփած կամ սառեցված, բնական մեղր
• ձիու մազ և դրանից պատրաստված իրեր, կենդանու, ձկան աղիք` ամբողջական կամ հատվածներ, թարմ, սառեցված, աղ դրած, չորացված կամ ապխտած, թռչնի կաշի` փետուրներով
• սոխուկ, սոխ, արմատներ, բույսեր, ծաղիկներ` թարմ կամ կտրած, տերևներ, թերթիկեր
• բնական կամ սառեցված կարտոֆիլ, լոլիկ, կաղամբ, ծաղկակաղամբ, հազարաթերթ, գազար, վարունգ, լոբի, ոլոռ, ծնեբեկ, սմբուկ, պղպեղ` սառեցված կամ թարմ
• ոլոռի, լոբու, ոսպի, չամանի, սամիթի, հացահատիկի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, բրնձի սերմեր
• թարմ մրգեր
• կանեփ
• գազավորված և հանքային ջրեր
• կոնյակ, բրենդի, օղի, ջին, լիկյոր
• թարմ խաղողից պատրաստված գինի, գինու քացախ, խաղողի հյութ
• մսի հաբեր և փոշի, ձկնեղենից, խեցգետիններից պատրաստված մթերք, որոնք նախատեսված չեն որպես սնունդ
• սիգարներ, փոքր սիգարներ, ծխախոտ
• բժշկական ջերմաչափեր, քլոր նատրիում, կալցիումի բնական ֆոսֆատ, մագնեզիում, մանրածախ վաճառքի համար նախատեսված դեղագործական արտադրանք, լինզաների մաքրման/խոնավացման համար նախատեսված հեղուկ
• հող, բույսի մասեր, հումուս, փայտ
• չերևակված լուսանկարչական սկավառակներ, ժապավեններ, թղթեր, ստվարաթղթեր, ֆիլմեր, բացի կինեմատոգրաֆիական ֆիլմերից
• չմշակված կաշի (գլուխ, պոչ, եղունգ), որոնք օգտագործվում են մորթու արդյունաբերության մեջ
• չսանրված բուրդ, բացառությամբ, եթե այն լվացվել է գործարանում, կենդանական ծագմամբ բրդյա գործվածք
• տպագրված հրատարակություններ, գրքույկներ, գրքեր` ներառյալ թռուցիկները, անսագրեր և այլ պարբերականներ` ներառյալ գովազդային և գունազարդ, ամեն տեսակի նմանակումներ, ամեն տեսակի օրացույցներ` ներառյալ օդերևութաբանական և աստղագիտական
• բամբակյա, սինթետիկ, արհեստական թելի հենքով գործվածք, թավշյա գործվածք
• տղամարդու վերարկուներ, անձրևանոցներ, սպորտային հագուստներ, պիջակներ, տաբատներ, վերնաշապիկներ` պատրաստված ցանցային, տրիկոտաժյա կամ այլ գործվածքից
• կանացի պիջակներ, կոստյումներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ, տաբատներ, վերնաշապիկներ` պատրաստված ցանցային, տրիկոտաժյա կամ այլ գործվածքի
• տղամարդու և կանացի գիշերանոցներ, շապիկներ, տնային հագուստ` պատրաստված տրիկոտաժյա կամ այլ գործվածքի
• զուգագուլպաներ, կիսագուլպաներ և այլ տեքստիլ արտադրանք
• ծածկոցներ, սավաններ, բարձի երեսներ, սփռոցներ, անձեռոցիկներ, վարագույրներ, մահճակալի ծածկոցներ
• կաուչուկից, սինթետիկ և կաշվից կոշիկներ
• թանկարժեք զարդեր, ոսկյա և արծաթյա իրեր
• հեռախոսային, պատկեր/ձայն ձայնագրող և վերարտադրող էլեկտրական սարքավորումներ, չօգտագործված և ձայնագրված ժապավեններ, սկավառակներ
• թանկարժեք մետաղներից պատրաստված ակնոցներ` օպտիկական, պաշտպանիչ և այլն, օպտիկական սարքավորումներ, ձեռքի, գրպանի, պատի ժամացույցներ, ժամաչափեր, գրիչներ, կնիքներ, ծխամորճեր
•երաժշտական գործիքներ, մասեր և պարագաներ
• արվեստի գործեր, հնաոճ իրեր


Պայմանականորեն ընդունվում են`

1- Համապատասխան մարմինների կողմից տրված արտոնագրի, ֆիտոսանիտարական վկայագրի, հայտարարագրի առկայություն, ներմուծման թույլտվություն:
2- Մաքսային ծառայությունների կողմից իրականացվող ապրանքների գործարանային ապրանքանիշի ստուգում:

Արաբական Միացյալ Էմիրություններ

Արգելված իրեր


• կենդանի կենդանիներ
• խոզի միս և դրանից պատրաստված մթերք
• ձուկ, խեցգետիններ և այլ կենդանի ջրային անողնաշարավորներ
• պարազիտների կողմից վնասված չոր կամ թարմ մրգեր
• ճառագայթված սննդամթերք
• մշակված կամ արհեստական մարգարիտ
• ցանկացած ալկոհոլային խմիչք
• զենքեր և դրանց մասեր
• վիճակախաղի տոմսեր և դրանց գովազդ
• մշակված փղոսկր և դրանից պատրաստված իրեր
• յուղոտ թուղթ
• բոլոր տեսակի արձանիկներ
• հոգեմետ դեղամիջոցներ
• ոչ բարոյական ֆիլմեր, հրապարակումներ

Արգենտինա

Արգելված իրեր


• ալկոհոլ և ալկոհոլային խմիչքներ
• թարմ և սառեցված ձկից պատրաստված ցանկացած արտադրանք
• սննդային ներկեր և հավելումներ
• հին հագուստ
• քիմիական արտադրանք, մկնդեղ
• կենդանական ծագմամբ արտադրանք
• օգտագործված արտադրանք, որոնք պարունակում են հետևյալ իրերը` պահեստամասեր, բժշկական, ավտոմեքենայի, հեծանիվների սարքավորումներ, անվադողեր:
• բանանի ծառ և բույսեր, եգիպտացորենի բույսեր և դրանց մասեր
• թարմ և սառեցված բուսամթերք, ծաղկակաղամբ և բրոկկոլի, բրյուսելական կաղամբ, հազարաթերթ, ծնեբեկ, սպանախ, բանջարեղենի խառնուրդ
• պարարտանյութ

Բելառուս

Արգելված իրեր


2012թ. հուլիսի 8-ից ուժի մեջ մտած մաքսային օրենսդրությունում կատարված փոփոխությունների հետևանքով Բելառուս հասցեագրված միջազգային փոստային առաքանու ներդրանքով արգելվում է ուղարկել հետևյալ իրերը.

• ցանկացած տեսակի զենք (և դրանց մասեր), զինամթերք (և դրանց մասեր) ու իրենց կառուցվածքով քաղաքացիական և ծառայողական զենքին նմանվող իրեր
• պայթուցիկ նյութեր, պայթուցիկ և բռնկվող սարքեր
• շուտ փչացող արտադրանք
• ալկոհոլային արտադրանք, էթիլային սպիրտ և գարեջուր
• ծխախոտային ցանկացած արտադրանք և խառնուրդ
• մշակութային արժեքներ (ուղարկված ֆիզիկական անձանց հասցեով` անձնական օգտագործման նպատակով)
• ցանկացած տեսակի թանկարժեք քարեր, բնական ադամանդ, բացառությամբ ոսկերչական իրերի
• թմրեցուցիչներ, հոգեմետ նյութեր և դրանց ածանցյալներ, ինչպես նաև դրանց պարունակությամբ ցանկացած տեսակի և վիճակի սնկեր ու բույսեր` ներառյալ մրգեր, սերմեր ու շիճուկներ
• օզոնային շերտը քայքայող նյութեր
• վտանգավոր թափոններ
• այլ ապրանքներ, որոնց առաքումն արգելվում է Միության դրույթներով
Համաձայն ՀՓՄ Կոնվենցիայի 15.8.1 հոդվածի` նշված ապրանքները ոչ մի դեպքում չեն կարող առաքվել ըստ նշանակման, հանձնվել հասցեատիրոջը, ետ վերադարձվել տրման վայր:

Բելգիա

Արգելված իրեր
• բոլոր կենդանի կենդանիները, բացառությամբ մեղուների, տզրուկների և շերամորդերի (փոստային արգելում)
• թռչնի կաշի
• վիճակախաղի տոմսեր և գովազդային նյութեր, բանկային տոմսեր, արժեթղթեր (պայմանականորեն ընդունվում են միայն գնահատված ծանրոցի ներդրանքով)
• ռադիոակտիվ, պայթուցիկ, բռնկվող, վտանգավոր նյութեր, լուցկիներ
• գունավորող նյութեր (փոստային արգելում)
• ոչ պատշաճ ֆիլմեր և լուսանկարներ
• դատարկ լազերային տոներներ կամ թանաքային քարտրիջներ

Հետևյալ իրերի ներմուծումը Բելգիա կարող է սահմանափակվել
• ալկոհոլային խմիչք, գինի, խաղող, խաղողահյութ: Ալկոհոլ` սովորաբար 1 լիտր, գինի` 2 լիտր
• կենդանական ծագմամբ արտադրանք` թույլատրվում է, եթե այն հասցեագրված է ֆիզիկական անձի, մսամթերքի բրուտտո քաշը չպետք է գերազանցի 1 կգ:
• բուսական ծագմամբ արտադրանք (մրգեր, բանջարեղեն, կենդանի բույսեր)` թույլատրվում է, եթե.
• այն հասցեագրված է ֆիզիկական անձի անձնական օգտագործման համար, առավելագույնը 3 կգ, վաճառքի համար նախատեսված փոքր փաթեթներով:
• եթե նախատեսվում է գիտատեխնիկական փորձերի համար
• եթե ուղարկվում է տոնավաճառների` հարկման պայմանով:

Բուսական և կենդանական ծագմամբ սննդամթերքը, ձկնեղենը, քաղցրավենիքը, սուճը, թեյը, համեմունքները պետք է ունենան պատրաստի փաթեթավորում. այսինքն սպառողի օգտագործման համար նախատեսված վաճառքի միավոր, որի վրա նշված պետք է լինի քաշը և արժեքը, փաթեթավորումը պետք է ծածկի մթերքն ամբողջությամբ: Պիտակավորման պարտադիր նշումները պետք է կատարված լինեն արտաքինից: Դրանք պետք է պարունակեն.

- ապրանքի անվանումը
- նվազագույն պիտանելիության ժամկետը, շուտ փչացող սննդամթերքի դեպքում` սպառման վերջնաժամկետը
- արտադրողի կամ փաթեթավորողի անվանումն ու հասցեն

Մաքսային հայտարարագրերի կազմում
Փոստային առաքանու վրա պետք փակցված լինի CN 22 կանաչ պիտակ կամ այն պետք է ուղեկցվի CN 23 մաքսային հայտարարագրով (այս դեպքում CN 22 պիտակը պետք է ամրացվի առաքանու վրա):
Ծանրոցը պետք է ուղեկցվի CN 23 մաքսային հայտարարագրով (CN 22 պիտակը պետք է ամրացվի առաքանու վրա):
Այս ձևաթղթերը պետք է լրացվեն հնարավորինս ճշգրիտ` մաքսային ձևակերպումներն արագացնելու նպատակով:

Բրազիլիա

Արգելված իրեր


•Կենդանի կենդանիներ
• ընտանի կենդանի թռչուններ
• մեղուներ, պարազիտներ և վնասատու միջատներ
• կենդանի թունավոր կենդանիներ
• միս և մսամթերք` թարմ, սառեցված, աղը դրած, չորացված, ծխեցրած, մսի ալյուր և փոշի
• ձուկ` թարմ, սառեցված, աղը դրած, չորացված, ծխեցրած, ձկան ալյուր և փոշի
• խեցգետիններ` կենդանի, սառեցված, աղը դրած, չորացված, ծխեցրած, ջրով կամ գոլորշիով եփված
• կաթ, կաթնամթերք
• կարագ և կաթից պատրաստված այլ յուղոտ սննդամթերք, պանիր, կաթնաշոռ
• թռչնի ձվեր` թարմ, պահածոյացված կամ եփված, ձվի դեղնուց` թարմ, չորացված կամ սառեցված, կրիայի և այլ կենդանիների ձվեր
• բնական մեղր
• կենդանական ծագմամբ այլ սննդամթերք. աղիքներ, կենդանական ծագմամբ թույներ
• սոխուկներ, տնկիներ, արմատներ, ցանկացած տեսակի բույսեր
• կտրած ծաղիկներ` փնջերի կամ զարդարանքի համար, թարմ, չորացված կամ այլ ձևով մշակված
• սերմացու կարտոֆիլ` թարմ կամ սառեցված վիճակում, սոխ, սովորական սխտոր
• թարմ մրգեր` ներառյալ կոկոսը, պատյանով այլ մրգեր, բանան, արմավ, թուզ, անանաս, ավոկադո, գուավա, մանգո, նարինջ, մանդարին, կիտրոն և այլ ցիտրուսային մրգեր, խաղող, սեխ, ձմերուկ, թութ, ելակ և այլ թարմ մրգեր
• նուշ, կաղին, ընկույզ
• սուրճի սերմ, աղացած սուրճ, պղպեղ, մեխակ, անիս, քիմիոն
• հացահատիկ, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորենի սերմացու
• բամբակի սերմ
• հաշիշ, մարիխուանա, չմշակված օփիում
• կենդանական ծագմամբ ցանկացած տեսակի ճարպ, մարգարին
• ընդեղեն և կակաոյի սերմ,
• արհեստական գունավորող նյութեր
• բնական կամ նմանակված ալկոհոլային խմիչք, գինիներ, արհեստական գինիներ, արմանյակ, կոնյակ, վիսկի, ռոմ, ջին
• ծխախոտ և ծխախոտային արտադրանք
• հող, կապար
• հեղուկ և գազավորված քլոր, արսենյակ, բրոմ և այլ քիմիական նյութեր
• անասնաբուժական կիրառման համար նախատեսված ցանկացած դեղագործական արտադրանք
• օձի կամ մեղվի թույն, վակցինաներ
• դեղագործական պատրաստուկներ, բժշկական օփիում
• արհեստական խմիչքների պատրաստման համար նախատեսված նյութեր
• կինեմատոգրաֆիական ֆիլմեր
• պլաստիկ խողովակներ և այլ իրեր
• պձնձյա իրեր
• փայտյա տարաներ, խցաններ և դրանից պատրաստված փակիչներ
• թղթե կամ ստվարաթղթե տարաներ, պիտակներ
• տարրական դասարանի աշակերտների համար նախատեսված տեսողական գրքեր, որոնց տեքստը գրված չէ պորտուգալերենով
• հասարակական կարգը խախտող թերթեր և ամսագրեր
• բանկային տոմսեր, չմարված նամականիշեր
• վիճակախաղի տոմսեր, ինչպես նաև կատալոգներ, գովազդային նյութեր և դրանց վերաբերյալ գնացուցակներ
• բամբակ` մաքրված, սանրված, գզված
• կտորից պայուսակներ
• կաշվից կոշիկներ և գլխարկներ
• անձրևանոց
• կերամիկայից, ապակուց, պղնձից, նիկելից, ալյումինից, կապարից, ցինկից, պղնձից պատրաստված տարաներ, թանաքամաններ
• մշակված կամ բնական մարգարիտներ
• արհեստական, մշակված ադամանդ և դրանց փոշի
• ոսկի, պլատին, արծաթ` ցանկացած տեսքով և դրանցից պատրաստված զարդեղեն ու այլ իրեր
• ցանկացած տեսակի դրամ և տարադրամ
• մետաղյա ցանկացած փականներ
• ատրճանակ, հրացան և այդ կարգի ցանկացած զենք և դրանց մասեր
• սրածայր գրիչներ, մատիտներ
• մարված կամ չմարված նամականիշեր, որոնք չեն հանդիսանում վճարամիջոց: Դրանք ընդունվում են միայն պատվիրված կամ գնահատված փակ նամակներով:

Մաքսային հայտարարագրերի կազմում
Միջազգային փոստային առաքանու ներդրանքով ուղարկվող ապրանքները պետք է ուղեկցվեն փոստային փաստաթղթով, որը կպարունակի անհրաժեշտ տեղեկություններ մաքսային զննում և մաքսային հարկում իրականացնելու համար.
- ուղարկողի և հասցեատիրոջ անունը և հասցեն
- ապրանքի տրման և նշանակման երկիրը
- ապրանքի անվանումը և դրան համապատասխան ներդաշնակեցված համակարգի դասիչը
- տարայով և զուտ քաշը
- ծանրոցի արժեքը կիրառվող դրամային միավորով:

Բուլղարիա

Արգելված իրեր


• Ցավազրկողներ, նարկոտիկներ և հոգեմետ իրեր
• զենքեր, զինամթերք և պայթուցիկներ
• թանկարժեք և էժանագին ոսկյա իրեր
• ապակի
• հեղուկներ
• բռնկուն, թունավոր կամ վտանգավոր նյութեր
• չգրանցված կամ արգելված կրոնական սեկտաներին հասցեագրված կրոնական իրեր
• դրամ, բանկային տոմսեր, արժեթղթեր, ճանապարհորդական անդորրագրեր, պլատին, ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր
• կենսաբանական նյութեր
• օգտագործած հագուստ, կոշիկ, սպիտակեղեն:

Գերմանիա

Սահմանափակ քանակով թույլատրվող իրեր

• Ոգելից խմիչք (1 լիտր) և գինի (2 լիտր)
• սուրճ (500 գրամ)
• սիգարներ (ընդհանուր թվով 10 սիգար, բայց ոչ կուբայական ծագմամբ)
• ծխախոտ (ընդհանուր թվով 50 հատ)
• օծանելիքի ջուր (0,25 լիտր)
• օծանելիք (մաքուր քաշը 50 գրամ)
• 1 կգ մսամթերք
• թռչնի միսը, կաթնամթերքը պետք է, ուղեկցվեն սանիտարական վկայագրերով
• կարամել, շոկոլադ և թխվածք` փոքր քանակությամբ
• կոնյակի, լիկյորի և օղու (բացառությամբ ռոմի, բրնձի և եղեգի օղու) ներմուծման համար անհրաժեշտ է ներմուծման թույլտվություն:

Արգելված իրեր
• Կենդանի կենդանիներ, բացառությամբ մեղուների, տզրուկների, շերամորդերի, միջատներ ոչնչացնողների, որոնք փոխանակվում են պաշտոնապես ընդունված հաստատությունների միջև` կենսաբժշկական հետազոտությունների նպատակով
• փետուր
• շան, կատվի, աղվեսի, կապիկի, ձիու մսից պատրաստված մթերք
• կանեփի խեժ, օփիում
• մեթիլ սպիրտ պարունակող ցանկացած պատրաստուկ
• օշինդր և նման արտադրանք, դրանց պատրատման համար նախատեսված նյութեր, հեղուկներ, որոնց սպիրտային մասը 82% և բարձր է
• տեսախաղեր
• ոչ ազնիվ մետաղներ
• լսողական և տեսողական ձայնագրություններ, սարքեր
• խաղողի չոր փայտ
• մետաղադրամներ և շքանշաններ, արժույթ, շքանշան` շրջանառությունից դուրս եկած կամ արժեքը կորցրած, որը դարձել է վճարման միջոց և որը կեղծվել է 1850 թվ. կամ ավելի ուշ
• բանկային տոմսերի արտատպումներ
• գազ կամ բռնկուն գազային խառնուրդներ
• ինքնաբռնկուն կամ հեշտ բռնկվող, թունավոր նյութեր
• սպիտակ կամ դեղին ֆոսֆոր, լուցկի
• ռադիոակտիվ նյութեր
• ալյումինի, ցինկի և մագնեզիումի փոշի
• ցավազրկողներ
• լուսանկարչական թիթեղներ, նեգատիվներ և այլն, որոնք կարող են օգտագործվել դրամի և փաստաթղթերի կեղծման ու բանկային տոմսերի արտատպման նպատակով:
• օգտագործված և մեղուներով չբնակեցված փեթակներ
• լսողական սարքեր
• զենք, մասնավորապես հրազեն կամ զենքի մասեր, զենքերի նմանակումներ և զինամթերք:

Մաքսային հայտարագրեր
Մաքսային զննման ենթակա փոստային առաքանին պետք է ուղեկցվի գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն կամ իտալերեն լեզուներով ամբողջությամբ լրացված և ընթեռնելի CN 23 մաքսային հայտարարագրով: Եթե ոչ, ուրեմն այլ հայտարարագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. հասցեատիրոջ անունը և հասցեն, առաքանու տեսակը, ներդրանքի մանրակրկիտ նկարագիրը, ապրանքների դասիչները ըստ ներդաշնակ կոդերի ցանկի, դրանց արժեքը արժույթով, ապրանքի ծագման երկիրը, ձևաթղթի կազմման ամսաթիվը, ուղարկողի ստորագրությունը:
Ապրանքներ պարունակող նամակագրական թղթակցության առաքանու կամ փոքր փաթեթների համար, որոնց արժեքը չի գերազանցում 300 ՀՓԻ-ն, անհրաժեշտ է առաքանու հակառակ մասում փակցնել մանրամասն լրացված CN22 «Մաքսատուն» պիտակը:
Եթե նամակագրական թղթակցության առաքանու կամ փոքր փաթեթների արժեքը գերազանցում է 300 ՀՓԻ-ն կամ եթե ուղարկողը ցանկանում է, անհրաժեշտ է լրացնել CN23 մաքսային հայտարարագիր և այն փակցնել առաքանու հակառակ մասում` CN22 «Մաքսատուն» պիտակի վերին հատվածում:

Դանիա

Արգելված իրեր


• կենդանի կենդանիներ, թունավոր ձկներ
• բնական կամ արհեստական մեղրի շրջանակներ
• բույսեր
• փոշի կաթ, ոսկորի, մսի փոշի
• վիճակախաղի տոմսեր և դրանց վերաբերող գովազդ
• նամականիշի և արժեթղթերի կեղծումներ
• զենքեր, ներառյալ հրազեն, դրանց մասեր, կարաբին, ինչպես նաև սառը զենք, որն ունի 12սմ-ից ավելի երկարությամբ շեղբ, մեխանիկական բացվող դանակներ, հարվածային զենքեր, դանակներ, ինչպես նաև կաստետներ, մահակներ և այլ նման ապրանքներ: Նման ներդրանքով առաքանին ետ կուղարկվի տրման երկիր ցամաքային ճանապարհով:

Ծխախոտի ներմուծումը թույլատրվում է սահմանափակ քանակությամբ` ֆիզիկական անձնաց կողմից քիչ քանակությամբ, CN22 հայտարարագրով: Սիգարետ` 50 հատ, փոքր սիգարներ` 25 հատ, սիգար` 10 հատ, ծխախոտ` 50 գ
Ալկոհոլային խմիչքների ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձնաց կողմից քիչ քանակությամբ, CN22 հայտարարագրով – 1 լիտր գինի կամ լիկյոր մինչև 22% ալկոհոլի պարունակությամբ:
Օծանելիքի համար գործում է հետևյալ սահմանափակումը` օծանելիք` 50գ, օծանելիքի ջուր` 1/4 լիտր:

Դոմինիկյան Հանրապետություն

Ներմուծման նպատակով արգելված իրեր


• Կանխիկ դրամ
• ապակյա իրեր
• ցանկացած տեսակի հրազեն
• օփիում, մորֆին, կոկաին և ցանկացած տեսակի թմրադեղ
• կենդանի կենդանիներ
• ճարմանդ, երկաթե կեռ պարունակող առաքանի
• բարոյականությանը վնաս հասցնող ամսագրեր
• պայթուցիկներ, բռնկվող նյութեր և այլ վտանգավոր իրեր
• իրեր, որոնց ներմուծումը կամ շրջանառությունն արգելվում են նշանակման երկրում

Եգիպտոս

Արգելված իրեր


• կենդանի կենդանիներ
• միս, թռչուն
• հնաոճ իրեր
• հրազեն
• վիճակախաղի տոմսեր
• հեղուկներ, փոշի
• մեղր
• ապակե լինզաներ

Էստոնիա

Արգելված իրեր


• բույսեր, ծաղիկներ
• հացահատիկներ
• թանկարժեք զարդեր, ոչ թանկարժեք մետաղներ
• չօգտագործված ապառիկ քարտեր, ճանապարհորդական անդորրագրեր, արժեթղթեր
• դանակներ
• տարադրամ
• անձնագիր
• առևտրային պիտակ կամ նշում պարունակող արտադրանք

• ծխախոտը, ալկոհոլային խմիչքները փոստային ճանապարհով կարող են ուղարկվել այն դեպքում, եթե հասցեատերն ունի դրանք ներմուծելու արտոնագիր:

Նամականիշեր
• Մարված կամ չմարված նամականիշերն ընդունվում են միայն կազմակերպված ֆիլատելիստական փոխանակման շրջանակում:

Թուրքիա

Ներմուծման սահմանափակումներ

Հաճախորդները մինչ ներքոհիշյալ ներդրանքով առաքանի ուղարկելը պետք է ստուգեն նշանակման երկրի կողմից ներմուծման սահմանափակումները.
• մեղուներ և տզրուկներ
• հրազեն
• կարագ
• դեղորայք, դեղագործական արտադրանք, բժշկական սարքավորումներ, վակցինաներ
• հանքային ջրեր
• հեռահաղորդակցության սարքեր
• ճարպեր և յուղեր
• պարազիտներ և միջատներ
• բույսեր և դրանց մասեր
• կոսմետիկ արտադրանք
• մսամթերք
• օճառ
• օզոնային շերտը վնասող նյութեր:

Որպես նվեր արգելվում է ուղարկել հետևյալ իրերը.
• հեղուկ և ալկոհոլային արտադրանք
• ծխախոտ
• բջջային հեռախոս և այլ անլար ցանցեր

Արգելված իրեր
• ալկոհոլ և ալկոհոլային խմիչքներ
• վիճակախաղի տոմսեր
• սուրճ և թեյ
• խաղաքարտեր
• հակաբեղմնավորիչներ
• ալյուր
• սիգարետի թղթեր
• սպիտակ պղպեղ
• փոշի
• սախարին
• աղ
• ծխախոտ
• հող
• վիագրա

Թուրքմենիա

Արգելված իրեր
• էլեկտրոնային և բարձր հաճախականությամբ սարքեր
• զենքեր
• մեղր և մեղրի շրջանակներ
• հում ձու
• եթե ալկոհոլային խմիչքները կամ արտադրանքը պարունակում է 18%-ից ավել էթիլային սպիրտ
• սննդամթերք, իրեր, նյութեր և այլ առարկաներ, որոնց սպառման ժամկետին մնում է 70% -ից քիչ ժամանակ (ժամկետը հաշվարկվում է պիտակների և փաթեթավորման վրա գրանցված պատրաստման օրվանից սկսած):

Եթե ներմուծվող սննդամթերքը, արտադրանքը և ապրանքները չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, ընդունված չափորոշիչներին և որակի ու անվտանգության կանոններին, դրանք կարող են առգրավվել կամ ոչնչացվել` համաձայն Թուրքմենստանի օրենսդրության:

Իսպանիա

Արգելված իրեր


• վիճակախաղի տոմսեր
• խաղաթղթեր
• սունկեր
• ծխախոտ
• ամեն տեսակի զենք
• թմրեցուցիչներ
• պղնձի սուլֆատ պարունակող խաղալիքներ
• բժշկական ջերմաչափեր

Իսրայել

Արգելված իրեր


• Կենդանի կենդանիներ
• կենդանական ծագմամբ սննդամթերք` մսամթերք, ձկնեղեն, ծովային արտադրանք
• կաթնամթերք, բացառությամբ պահածոյացված կաթի փոշի
• բամբակեղեն
• շուտ փչացող և վատ հոտ արձակող միրգ, բանջարեղեն, սոխ, սխտոր
• արևադարձային մրգեր
• մարգարին կամ ճարպեր, որոնք պարունակում են 10%-ից ավելի կարագ
• արհեստական քաղցրացնող նյութ (ցիկլամատ) պարունակող ցանկացած տեսակի արտադրանք ու սննդամթերք
• գինիները և ալկոհոլային խմիչքները պետք է ունենան պիտակ, որի վրա նշված կլինի արտադրողի կամ շշալցնողի անվանումը, ալկոհոլի աստիճանը, քանակը
• վիսկին պետք է ուղեկցվի արտահանողի կողմից տրված վկայագրով, որի վրա պետք է նշված լինի արտադրման տարեթիվը, և որ այն պահպանվել է նվազագույնը 3 տարի
• ավազ, հող
• փեթակ և մեղվաբուծության համար նախատեսված իրեր
• բանկային տոմսերի, նամականիշերի կեղծումներ և արտատպումներ
• մաքուր ձևաթղթեր, որոնք կարող են ծառայել ապրանքագրեր կազմելու համար
• բուսական արտադրանքի փաթեթավորման համար օգտագործվող պարկեր
• թանկարժեք քարեր` մշակված կամ ոչ, թանկարժեք զարդեր
• զենքեր, դանակներ, սուր և կտրող ծայրերով նման իրեր
• վտանգավոր, ազարտային խաղեր և դրանց մասեր
• սպիտակ կամ դեղին ֆոսֆորից պատրաստված լուցկիներ
• սերմեր, բույսեր
• օրգանական պարարտանյութ
• անբարո ֆիլմեր, հրատարակություններ և կտավներ, մաքուր ձևաթղթեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ ապրանքագրի կազմման համար, վիճակախաղի տոմսեր և դրանք գովազդող նյութեր
• միջատների ոչմչացման համար նախատեսված նյութեր
• կոմերցիոն նպատակով ուղարկվող օգտագործված հագուստի համար անհրաժեշտ է առողջապահության նախարարության արտոնագիրը
• կաշվե, մորթյա և բրդյա իրերի ներմուծումը թույլատրվում է տրման երկրի անասնաբուժական ծառայությունների վկայագրով, հավաստիացնելով, որ կենդանիները հիվանդություն չեն ունեցել և իրականացվել է անասնաբուժական ստուգում: Պահանջվում է նաև իսրայելական Գյուղնախարարության անասնաբուժական ծառայությունների արտոնագիր:
• Սափրվելու սայրերը պետք է ունենան փակ փաթեթավորում, պարունակեն առնվազն երկուսը, բայց ոչ ավել, քան 10-ը:
• Անլար հեռախոսների, ռադիո և հեռախոսային սարքավորումների, ինչպես նաև ռադարների ներմուծումը թույլատրվում է հեռահաղորդակցության նախարարության հաստատմամբ:

Կոդավորման սարքավորումներըի ներմուծումն իրականացվում է զինվորական մարմինների նախնական հաստատմամբ:
• Իսրայել ներմուծվող առաքանին ենթակա է մաքսային հարկման (մաքսային հարկեր, ավելացված արժեքի հարկ):

Իտալիա

Արգելված իրեր


• Կենդանի կենդանիներ, կենդանական ծագմամբ արտադրանք
• միս, մսամթերք, կաթ, կաթնամթերք, ձուկ, ձկնեղեն
• բանջարեղեն, մրգեր, ցիտրուսային մրգեր և կեղևներ
• խմիչք` սահմանափակ քանակությամբ, որի ալկոհոլը 23-ից ցածր է
• սննդային, կենդանական և բուսական ճարպեր
• շաքար և շաքարեղեն
• կակաո, խմորեղեն` քիչ քանակությամբ
• մեղր, ձու
• ծխախոտ
• նարկոտիկներ և անօրինական թմրեցուցիչներ
• միջատներ
• պղնձի սուլֆատ պարունակող խաղեր և խաղալիքներ
• փոշիներ, պայթուցիկներ, լուցկիներ, բռնվող նյութեր
• բժշկական ջերմաչափեր

Իրանի Իսլամական Հանրապետություն

Արգելված իրեր


• օգտագործված հագուստ
• ռադիոսարքավորումներ և առանց լարի սարքեր
• զենք, հրազեն
• բանկային տոմսեր և այլ արժեթղթեր, վիճակախաղի տոմսեր
• խաղեր
• անբարոյական գրականություն
• բույսեր
• փչացող սննդամթերք
• թունավոր նյութեր
• շաքար
• ծխախոտ

Իրաք

Ներմուծման համար արգելված իրեր


Չի ընդունվում միջազգային փոստային հասարակ, պատվիրված և ԱՓԾ առաքանի հետևյալ ներդրանքով.
• բանկային տոմսեր, դրամ, դրամանիշեր կամ ցանկացած արժեթղթեր, չանապարհորդական անդորրագրեր
• պլատին, ոսկի կամ արծաթ, մշակված կամ ոչ, թանկարժեք քարեր, զարդեղեն կամ այլ թանկարժեք իրեր:

Չեն ընդունվում ծանրոցներ, և ոչ էլ փաթեթներ (հասարակ և պատվիրված) հետևյալ ներդրանքով.
• լուսանկարչական սարքավորումներ, տեսախցիկներ, բջջային հեռախոսներ և փոխադրելի համակարգիչներ:

Լատվիա

Արգելված իրեր


• բոլոր կենդանի կենդանիները, բացառությամբ մեղուների և տզրուկների
• ռադիոակտիվ նյութեր, թմրեցուցիչներ և հոգեմետ նյութեր
• պայթուցիկ և բռնկվող նյութեր
• երիտասարդությանն ապակողմնորոշող հրատարակություններ, հասարակական կարգը վտանգող գործեր, անբարոյական հոդվածներ
• բանկային տոմսեր, դրամ
• ցանկացած տեսակի զենք և դրանց մասեր

 

Կենդանական ծագմամբ սննդամթերքի (բացառությամբ պահածոների) ներմուծումն արտոնագրված է, եթե դրանք ուղեկցվում են անասնաբուժական ծառայության վկայագրով: Կենդանական աշխարհի հում սննդամթերքն արգելված է:

 

Բուսական աշխարհի արտադրանքի ներմուծումն արտոնագրված է, եթե դրանք ուղեկցվում են ֆիտոսանիտարական վկայագրով:
Դեղագործական արտադրանքի քանակը պետք է համապատասխանի 12 ամսվա համար օգտագործման:

Ներքին օրենսդրության համաձայն, Լատվիան չի ընդունում գնահատված առաքանի, որը պարունակում է դրամ, տարադրամ, բանկային տոմսեր և այլ արժեքներ:

Լեհաստան

Ներմուծման սահմանափակումներ


Ուղարկողները մինչ առաքանին ուղարկելը պետք է նշանակման երկրի համապատասխան մարմինների հետ ճշտեն ներմուծման սահմանափակումները.
• կենդանիներ և կենդանական ծագմամբ արտադրանք
• ռադիոհաղորդիչներ և դրանց մասեր
• մրգեր, բանջարեղեն
• բույսեր և դրանց մասեր
• թույներ
• սերմեր
• մահացած անձանց աճյունը պարունակող սափոր (աճյունասափոր)
• օգտագործված հագուստ

Արգելվում է ներմուծել միս, մսամթերք, կաթ, կաթնամթերք, եթե դրանք չունեն անասնաբուծական վկայագիր:

Արգելված իրեր
• զենքեր
• հասարակական կարգը խախտող հրապարակումներ և իրեր
• արտահանող ընկերության ապրանքանիշը կրող դատարկ տարաներ, պիտակներ և այլ իրեր:

Լիտվա

Անձնական օգտագործման իրեր


Լիտվան ընդունում է անձնական օգտագործման համար նախատեսված ներքոհիշյալ իրերի ներմուծումը համապատասխան քանակությամբ.
• թանկարժեք քարեր, մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր, (մինչև 25 գրամ)
• շոկոլադ կամ կակաո պարունակող ցանկացած արտադրանք (500 գրամ)
• սուրճ (1 կգ)
• օծանելիք (50 գրամ), օծանելիքի ջուր (250 մլ)
• շաքար (1 կգ)
• ծխախոտ (250 գրամ), սիգարետ (200), սիգար (10)
• թունդ ալկոհոլային խմիչք (1 լիտր)
• գինի (2 լիտր)
• շամպայն (2 լիտր)
• գարեջուր (5 լիտր)

Արգելված իրեր


• Բնական և աճեցրած մարգարիտ, դրանցից պատրաստված իրեր
• ադամանդ, թանկարժեք, սինթետիկ քարեր, արծաթ
• պղինձ, նիկել, ալյումինիում, կապար, ցինկ, արճիճ, վոլֆրամ և այլ ոչ ազնիվ մետաղներ
• կենդանի կենդանիներ
• էլեկտրական և բարձր հաճախականությամբ սարքավորումներ
• թևնոցներ և ձեռքի ժամացույցներ` ոսկյա, արծաթյա, նաև ոչ ազնիվ մետաղներից
• ապառիկ քարտեր, նաև չօգտագործված
• դանակներ
• անձնագրեր (դրանց ուղարկումը թույլատրվում է միայն դիվանագիտական ճանապարհով` մեկ դեսպանատնից մյուսին)
• դրամ, արժեթղթեր, անդորրագրեր:

Լյուքսեմբուրգ

Արգելված իրեր


• կենդանի կենդանիներ, բացառությամբ մեղուների և տզրուկների
• թարմ ձուկ, ծովամթերք
• վիճակախաղի տոմսեր և չարտոնագրված մրցույթների հրապարակումներ, բանկային տոմսեր, նամականիշերի նմանակումներ
• կեղծված և հեղինակային իրավունքը խախտող իրեր
• զարդեղեն
• փղոսկր և դրանից պատրաստված իրեր
• կեղծ ծագման հայտարարագրերով ուղեկցվող ապրանքներ
• ռադարային սարքեր
• զենք, զինամթերք
• վարակված կենդանի բույսեր, ծաղիկների սոխուկներ և կտրած ծաղիկներ
• խաղողի, շագանակի թփեր

Ներմուծման սահմանափակումներ
• մսամթերք և ձկնեղեն` մինչև 1 կգ, սանիտարական վկայականի առկայությամբ
• կենդանական ծագմամբ արտադրանքը պետք է ուղեկցվի ծագման և առողջական վկայագրով
• քիչ քանակությամբ թարմ մրգեր, կտրած ծաղիկներ, բույսերի մասեր, կարտոֆիլ, ծաղիկների սոխուկներ, եթե դրանք չունեն առևտրային բնույթ:

Կանադա

Արգելված իրեր


• կենդանի կենդանիներ
• հրազեն և դրանց մասեր
• գերիների կողմից պատրաստված իրեր
• ապրանքներ, որոնց ծագման երկիրը հստակ նշված չէ
• վիճակախաղի անօրինական տոմսեր և դրան վերաբերող գովազդ
• մետաղական պիտակներ
• կեղծ դրամներ
• ոսկու ձուլվածք, փոշի և չմշակված մետաղներ
• մարգարին և կարագ
• մեղվաբուծական օգտագործված նյութեր
• հրազեն և զինամթերք, հեղուկներ, գազ կամ այլ պայթուցիկներ, բռնկով նյութեր, կրակայրիչներ
• թունավոր և վարակիչ նյութեր
• ավազ, հող, սևահող, փայտածուխ
• հանքային վառելանյութեր և յուղեր
• օրգանական և արդյունաբերական քիմիայի արտադրանք

Ծխախոտը կարող է ներմուծվել սահմանափակ քանակությամբ` անձնական սպառման նպատակով. 5 միավոր ծխախոտ: Մեկ միավորը ներառում է. 200 ծխախոտ; 50 սիգար; ծխախոտի 400 ձողիկ կամ 400 գրամ ծխախոտ:

Ալկոհոլային խմիչքների (ներառյալ գինու) ներմուծումը Կանադա խիստ արգելված է, բացառությամբ, եթե այն հասցեագրված է ալկոհոլային խմիչքների ընկերության կամ Կանադայում դրանց առաքողների:

Մինչ առաքանին ուղարկելը ուղարկողը պետք է կանադական համապատասխան մարմիններից ճշտի հետևյալ ապրանքների ներմուծման սահմանափակումները.

• մեղուներ, պարազիտներ և տզրուկներ
• մահացած կենդանիներ, ներառյալ վայրի թռչուններ և դրանց մասեր
• հացահատիկ, ծղոտ, թեփ, գարի և դրանց ածանցյալներ
• արբեցնող խմիչք, թույլատրվում է, եթե ալկոհոլի բաղադրությունը 24%-ից ցածր է
• չմշակված ադամանդ
• ֆիլմեր
• հեղուկներ և փոշիներ
• բժշկական նյութեր, ներառյալ նմուշները կարող են ուղարկվել միայն դեղագործական արտադրանք առաքողների կողմից
• դրամ
• ձու, կաթ և կաթնամթերք
• բույսեր, սերմեր, մրգեր, բանջարեղեն
• ձուկ, թռչուն, որսի կենդանի, միս և դրանց ածանցյալներ
• կարտոֆիլի սերմ, սոխ և այլ արմատներ և պալարներ
• ծխախոտ

Նվերներ
Կանադան ընդունում է հարկերից ազատված նվերներ, եթե առաքանին չի գերազանցում 60 կանադական դոլարը և կրում է ՆՎԵՐ նշումը: Հետևյալ իրերը չեն կարող համարվել նվերներ.
• ծխախոտ
• արբեցնող խմիչք
• գովազդ
• առևտրային ձեռնարկությւոնից պատվիրված և Կանադայում հաճախորդին հասցեագրված ապրանք

Կիպրոս

Արգելված իրեր


• կենդանի կենդանիներ, միս, մսամթերք, ձկնեղեն, կաթնամթերք
• կենդանի բույսեր, ծաղիկներ, միրգ, բանջարեղեն, ցիտրուսային մրգեր
• ընկույզ, նուշ, կաղին
• վճարման անդորրագրեր, բանկային տոմսեր
• բամբակ, կաշի
• կոմունիզմի վերաբերյալ փաստաթղթեր
• ապակի
• հրազենի նման խաղալիքներ
• թուրքական ծագմամբ ապրանքներ
• կեղծված նամականիշեր
• կեղծված ապրանքանիշով արտադրանք
• անբարոյական իրեր
• ծխախոտ

Կորեա (հանր.)

Արգելված իրեր


• Ցանկացած տեսակի կենդանի միջատներ և կենդանի կենդանիներ
• ամեն տեսակի միս և մսամթերք, ձկնեղեն, այլ ջրային անողնաշարավորներ
• կաթ և կաթնամթերք, թռչնի ձվեր, բնական մեղր, կենդանական ծագմամբ սննդամթերք
• թարմ կամ սառեցված կարտոֆիլ, լոբի
• գարի, եգիպտացորեն, բրինձ, հնդկացորեն, այլ հացահատիկներ
• բրնձի ալյուր և այլ ձավարեղեն
• սոյա, նույնիսկ մանրացված
• կենդանական կամ բուսական ճարպ
• փոշիներ, պայթուցիկներ
• կաշիներ` թարմ կամ աղը դրած
• դրամ
• ձայնագրություններ, որոնք կարող են հակասել սահմանադրական դրույթներին
• շնչառական սարքեր, գազով դիմակներ
• զենքեր

Հայաստանի Հանրապետություն

Հայաuտանի Հանրապետության տարածքում փոuտային առաքանիներում առաքման
համար արգելված առարկաներն են`
ա) հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, oդաճնշիչ
զենք, ռազմամթերք, uառը զենք, էլեկտրաշոկային uարքեր և կայծահաններ, ինչպեu
նաև զենքի և հրազենի հիմնական մաuեր,
բ) թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր,
դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր,
գ) թունավոր կենդանիներ և բույuեր,
դ) Հայաuտանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ
Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի և դրա մաuնաճյուղերի կողմից
ուղարկվողների),
ե) շուտ փչացող uննդամթերք,
զ) առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաu
հաuցնել փոuտային կապի աշխատողներին, աղտոտել փոuտային կապի մյուu
առաքանիներն ու փոuտային կապի uարքավորումները:

Հնդկաստան

Արգելված իրեր
• վայրի կենդանիներ, դրանց մասեր և արտադրանք, նաև փղոսկր
• օփիում
• ցանկացած կենդանական ծագում ունեցող, ձկան, թռչնի յուղեր, ճարպեր, մարգարին` հալված կամ ոչ
• հասարակական կարգը հակասող իրեր
• վիճակախաղի տոմսեր
• չստորագրված ապառիկ քարտեր
• հնդկական ծագմամբ անձնագիր
• երեխայի սեռը որոշելու համար նախատեսված թեստային հավաքածու
• արտաքինից ատրճանակի նմանվող իրեր, խաղալիք ատրճանակներ


Ելից ծանրոցների վրա անհրաժեշտ է փակցնել մաքսային հայտարարագրի ձևաթուղթը, որը կպարունակի առաքանու ներդրանքի հստակ նկարագիրը:

Հոնկոնգ Չինաստան

Արգելված իրեր


• բոլոր կենդանի կենդանիները, բացառությամբ մեղուների, տզրուկների, շերամաորդերի և ճանճերի
• կենդանու կմախք
• ծխելու համար չնախատեսված ծխախոտի արտադրանք
• նկարներ, լաքեր և այլ նյութեր, որոնց այրման աստիճանը ցածր է 60°-ից
• փոշիներ և պայթուցիկներ, բռնկուն և վտանգավոր նյութեր, հրավառություններ, ցանկացած տեսակի լուցկիներ
• ծրարների, ժապավենների, ձևաթղթերի և փոստային մարմնի համար հաստատված փաստաթղթերի նմանակումներ
• խռովարարական փաստաթղթեր, վիճակախաղի տոմսեր, հեղինակային իրավունքները խախտող և կեղծ փաստաթղթեր, անբարոյական բնույթի գրություններ, հեղինակային և ապրանքանշային իրավունքները խախտող, փոստային մարմնի տառերի, բառերի, ստորագրությամբ կնիքների անօրինական օգտագործմամբ փաստաթղթեր
• նամականիշի արտատպումներ և պատճեն պարունակող փաստաթղթեր
• սպիրտային խմիչք և ալկոհոլ պարունակող արտադրանք ներմուծողները պետք է ունենան դրանց փոխադրման թույլտվություն
• ծխախոտ ներմուծողները պետք է ունենան արտոնագիր և դրա փոխադրման թույլտվություն: Ծխախոտները ենթակա են մաքսային հարկման:

Հունաստան

Արգելված իրեր


• կենդանի կենդանիներ
• միս, մսամթերք
• թարմ բույսեր, դրանց մասեր, արմատներ, պալարներ
• ցանկացած տեսակի զենք
• վիճակախաղի տոմսեր, խաղաքարտեր, բանկային տոմսեր, դրամներ
• աղ
• բենզին և այլ հանքային յուղեր
• ծխախոտ
• պղնձի սուլֆատ պարունակող խաղեր և խաղալիքներ
• դեղամիջոցներ, բժշկական ջերմաչափեր
• հունական իշխանությունների կողմից տրված անձնագրեր

Հունգարիա

Արգելված իրեր


• ռադիոակտիվ նյութեր
• հող, տորֆ, պարարտանյութ, կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի տնկիներ և թերթեր
• առողջության համար վտանգավոր սննդամթերք և խմիչք
• չօգտագործված ապառիկ քարտեր
• հեղինակային իրավունքը խախտող սկավառակներ, ձայներիզներ և տեսաերիզներ
• գործիքներ, որոնք կարող են օգտագործվել որպես զենք

Ղազախստան

Միջազգային փոստային առաքանու ներդրանքով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման մասին


2010թ. հուլիսի 1-ից միասնական մաքսային տարածքի գործունեության մեջ մտնելու պահից շատացել են ֆիզիկական անձանց դիմումները միջազգային փոստային առաքանու ներդրանքով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կանոնների մասին: Սույն նորմերը սահմանված են «Մաքսային միության մաքսային սահմանի միջոցով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգի և դրանց բաց թողնման հետ կապված մաքսային գործողությունների իրականացման մասին Համաձայնագրով» (հետագայում` Համաձայնագիր) և գործում են Մաքսային միության բոլոր անդամ-երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տարածքներում:
Օրացուցային ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հանդիսացող Մաքսային միության տարածքում գտնվող 1 ստացողի հասցեով, միջազգային փոստային առաքանու ներդրանքով կարելի է ուղարկել ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումար, և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կգ:
Նշված սահմանված նորմերի գերազանցման դեպքում նախատեսվում են միասնական հաշվարկով մաքսային տուրքեր` ապրանքի մաքսային արժեքի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 4 եվրո 1 կգ-ի համար, եթե արժեքը գերազանցում է 1000 եվրոն և քաշը` 31 կգ:
Չբաժանվող ապրանքների համար տուրքերը գանձվում են անկախ մաքսային արժեքից և քաշից` որպես միասնական մաքսավճար:
Ապրանքներ, որոնք արգելվում են տեղափոխել միջազգային փոստային առաքանու ներդրանքով
• ալկոհոլային արտադրանք, էթիլային սպիրտ, գարեջուր
• ցանկացած տեսակի ծխախոտային արտադրանք և ծխելու խառնուրդ
• ցանկացած տեսակի զենք (դրանց մասեր), փամփուշտներ (դրանց մասեր), կառուցվածքով քաղաքացիական և ծառայողական զենքին նման իրեր
• ռադիոակտիվ նյութեր
• մշակութային արժեքներ
• շուտ փչացող ապրանքներ
• կենդանի կենդանիներ, բացառությամբ մեղուների, տզրուկների, շերամորդերի
• ցանկացած տեսակի և վիճակի բույսեր, բույսերի սերմեր
• ցանկացած տեսակի և վիճակի թանկարժեք քարեր, բնական ալմաստներ, բացառությամբ ոսկերչական զարդերի
• նարկոտիկ, հոգեմետ միջոցներ և դրանց հիմք հանդիսացող նյութեր, այդ թվում դեղամիջոց հանդիսացող
• օզոնային շերտը քայքայող նյութեր
• այլ ապրանքներ, որոնց տեղափոխումն արգելվում է ՀՓՄ ակտերի համաձայն և Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ:

Անձնական օգտագործման նպատակով ներմուծվող Մաքսային միության սահմանով տեղափոխվող արգելված կամ սահմանափակված ապրանքների մանրակրկիտ ցանկի հետ կարելի է ծանոթանալ թիվ 2 հավելվածում` «Համաձայնագիր Մաքսային միության մաքսային սահմանի միջոցով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգի և դրանց բաց թողնման հետ կապված մաքսային գործողությունների իրականացման մասին»: Համաձայնագիրը տեղադրված է Ռուսաստանի դաշնային մաքսային միության պաշտոնական կայքի «Տեղեկատվություն ֆիզիկական անձանց համար» բաժնում:

Ղրղզստան

Ներմուծման սահմանափակումներ


Հաճախորդները մինչ ներքոհիշյալ ներդրանքով առաքանի ուղարկելը պետք է ստուգեն նշանակման երկրի կողմից ներմուծման սահմանափակումները.

• մեղուներ
• որսի զենքեր
• մրգեր, բանջարեղեն
• դեղորայք
• բույսեր և դրանց մասեր
• կենդանիներ և կենդանական ծագմամբ արտադրանք
• ձկնամթերք, կաթնամթերք
• տզրուկներ, շերամաորդեր
• նամականիշեր

Արգելված իրեր
• հնաոճ իրեր
• զենքեր
• թանկարժեք զարդեր
• ապառիկ քարտեր
• ապակի
• լիկյոր
• դեղորայք
• մեղր և մեղրի շրջանակ:
• հում ձու
• ծխախոտ

Ճապոնիա

Արգելված իրեր


• հավ, բադ, հնդկահավ, սագ, լոր, նապաստակ, մեղու, շուն, կապիկ և դրանց ձվեր
• կաթ, կաթնամթերք
• բույսեր, բուսական ծագմամբ արտադրանք
• սնկեր
• օփիում
• պայթուցիկներ, դեղին ֆոսֆորից լուցկիներ
• հրազեն, ձեռքի զենք
• թմրեցուցիչներ
• կեղծ նամականիշեր կամ դրանց նմանակումներ, բանկային տոմսեր, արժեթղթեր
• գրքեր, նկարներ, փորագրություններ, որոնք վնասում են առողջությունը
• հայտնագործության վկայագրի իրավունք, համընդհանուր նմուշ, պատկեր, ապրանքանիշ, հեղինակային իրավունքներին հակասող իրեր:

Մեծ Բրիտանիա

Ներմուծման սահմանափակումներ
• ալկոհոլ` 1 լիտր սպիրտային կամ 1 լիտր փրփրագինի կամ լիկյոր, 2 լիտր հասարակ գինի
• սննդամթերք, մասնավորապես ձուկ, խեցգետին, մեղր, ձվեր, մրգերի որոշ տեսակներ
• բանջարեղեն
• չմշակված փայտ (կեղևով)
• ռադիոհաղորդիչներ
• բակտերիաներ, սնկեր, վիրուսներ, որոնք վնասակար են գյուղատնտեսության համար
• կենդանական սերմեր
• օծանելիք` 50 գրամ օծանելիք և 0.25 լիտր օծանելիքի ջուր
• ծխախոտ` 50 սիգարետ կամ 25 փոքր սիգար կամ 50 գրամ ծխախոտ

Արգելված իրեր
• կենդանի կենդանիներ
• բույսեր, կարտոֆիլի պալարներ

• դիակիզված փոշի
• վիճակախաղի տոմսեր
• մեղր
• ծղոտ
• հող, սևահող
• կեղտոտված հագուստ և կտորեղեն
• տեսա և ձայնագրություններ
• կեղծ նամականիշեր կամ ցանկացած այլ մարման միջոցներ
• անլար հեռախոսներ, որոնք աշխատում են 853 MHz –ից ցածր հաճախականությամբ:

Մեքսիկա

Արգելված իրեր
• կենդանի կենդանիներ
• մերսման սարքավորումներ
• չարտոնագրված վիճակախաղի տոմսեր
• անբարոյական իրեր
• քիմիական արտադրանք
• պայթուցիկ, բռնկվող և այլ վտանգավոր նյութեր
• բնական կամ մշակված մարգարիտ, թանկարժեք քարեր, զարդեղեն
• ցանկացած տեսակի զենք
• հնաոճ, հավաքածուի իրեր, արվեստի գործեր
• սիգարետի, սիգարների, ծխախոտի ներմուծման համար անհրաժեշտ է արդյունաբերական զարգացման և առևտրի նախարարության թույլտվությունը:

Մոլդովա

Արգելված իրեր


• կենդանի կենդանիներ
• միս, մսամթերք
• ձուկ, ձկնեղեն և այլ ջրային անողնաշարավորներ
• կաթ, կաթնամթերք
• ապառիկ քարտեր, նաև չօգտագործված
• դանակներ
• կոմերցիոն ֆիլմեր
• ապակի
• դեղորայք
• նկարներ
• քիմիական արտադրանք, ռադիոակտիվ նյութեր
• կենդանի բույսեր, կարտոֆիլ, պալարավոր բույսեր
• թարմ նարինջ և այլ մրգեր
• բոլոր հացահատիկները

Սահմանափակ քանակով թույլատրվող իրեր
• մեղր` մինչև 2 կգ
• գինի` 2 լիտր, սպիրտային խմիչք` 1 լիտր
• սիգարետ` մինչև 200 հատիկ

Թանկարժեք զարդեր հնարավոր է ուղարկել միայն գնահատված առաքանու ներդրանքով:

Նիդեռլանդներ

Սահմանափակ քանակով թույլատրվող իրեր
- սիգարետ` 50 միավոր
- սիգար` 10 միավոր
- փոքր սիգարներ (առավելագույնը 3 գ 1 միավորի համար)` 25 միավոր
- ծխախոտ` 50 գրամ
- այս իրերի մասնաբաժնային հավաքածու

1 փոստային առաքանու ընդհանուր արժեքը չի կարող գերազանցել 45 եվրոն:
Ծխախոտային արտադրանք պարունակող առաքանին կընդունվի միայն ի պատշաճե լրացված CN22/CN23 ձևաթղթերի ուղեկցությամբ, որտեղ նշված կլինի ապրանքների ճշգրիտ նկարագիրը:

Արգելված իրեր
• բոլոր տեսակի կենդանիներ, թռչուններ, բացառությամբ մեղուների, տզրուկների և շերամորդերի
• միս, մսամթերք, ցանկացած տեսակի կենդանի ձուկ
• թռչնի ձվեր
• ճարպեր, խոզի և թռչնի յուղեր
• մակարոնեղեն (եփած կամ այլ ձևով պատրաստված)
• թարմ մրգեր
• բույսեր և բուսական արտադրանք, կարտոֆիլի պալարներ, արմատներ
• վիճակախաղի տոմսեր և նման չարտոնագրված գովազդ
• մեխանիկական, որսորդական դանակներ
• թանկարժեք մետաղներ և քարեր, դրանցից պատրաստված զարդեղեն
• նկարներ, լաքեր, պայթուցիկ կամ բռնկուն նյութեր, լուցկիներ
• պլաստիկ խողովակներ
• կեղծ կոմերցիոն ապրանքանիշով իրեր
• գյուղատնտեսական որոշ արտադրանք
• ալյուր
• տրման կեղծ հայտարարագրերով ուղեկցվող իրեր
• չարտոնագրված դեղագործական արտադրանք
• հեղուկներ, որոնց այրման աստիճանը ցածր է 38.3 ՛-ից, ինչպես օրինակ ացետոնը, սպիրտը, եթերային յուղը, լաքերը
• շիճուկներ և վակցինաներ

Միսը, մսամթերքը, կաթը և կաթնամթերքը պետք է ուղեկցվեն Հայաստանի Հանրապետության անասնաբուծական վկայագրով:

Նորվեգիա

Արգելվող և պայմանականորեն թույլատրվող իրեր
• կենդանի կենդանիներ
• կենդանի մեղուների ներմուծումը որոշ դեպքերում կարող է արտոնագրվել Օսլոյում Գյուղնախարարության կողմից: Մեղրի շրջանակները կարող են ներմուծվել միայն այն դեպքում, եթե դրանք ուղեկցվում են տրման երկրի իրավասու մարմինների կանոնակարգված վկայագրով
• մարդու սննդի համար նախատեսված մսի, մսամթերքի ներմուծումը կարող է իրականացվել այն դեպքում, եթե դրանք ուղեկցվեն արտահանող երկրի իրավասու մարմինների արտոնագրով
• կենդանական բաղադրիչներից (միս, փետուր, արյուն, ձու, կաթ կամ կաթի փոշի) սննդամթերքի համար անհրաժեշտ է Գյուղնախարարության արտոնագիր: Երշիկների, խմորի և նման սննդամթերքի ներմուծումը հնարավոր է միայն փոստային ծանրոցների ներդրանքով:
• թարմ ձկնեղեն
• եթե խմիչքը ներմուծվում է ֆիզիկական անձանց կամ ձեռնարկության ներկայացուցչի կողմից իրենց անձնական սպառման նպատակով, թույլտվությունը պետք է հատկացվի գինիների պետական մոնոպոլիայի կողմից` կիրառվող տուրքերի վճարման դիմաց: Ձեռնարկություններին հասցեագրված գինիների և սպիրտային խմիչքների ներմուծումը կարող է իրականացվել առանց թույլտվության: 60%-ից բարձր ալկոհոլ պարունակող ալկոհոլային խմիչքների ներմուծումը Նորվեգիա արգելվում է: Սպիրտային խմիչքների, գինու, գարեջրի ներմուծման համար անհրաժեշտ է կառավարական համապատասխան մարմնի թույլտվությունը: Գինիների և սպիրտային խմիչքի ուղարկումը պետք է իրականացվի միայն փոստային ծանրոցի ներդրանքով:

• ծխախոտը և համանման արտադրանքի ներմուծումն առևտրային նպատակով կարող է իրականացվել միայն մաքսային տարածքային տնօրինությունում գրանցված ներմուծողների կողմից
• վայրի վարսակից պատրաստված արտադրանք
• կենդանիների համար նախատեսված սնունդ
• ցանկացած տեսակի զենք
• վիագրա, դեղորայք, դեղագործական ցանկացած արտադրանք, անկախ այն բանից, թե դրանք սինթետիկ են թե նատուրապատ
• արբանյակներ
• հող
• ռադիոակտիվ, բռնկուն, պայթուցիկ նյութեր
• բանկային տոմսեր
• ռադիոսարքավորումները (շարժական խոսակցական, հեռակառավարվող սարքեր, անլար հեռախոսներ), բացառությամբ ռադիոընդունիչների և հասարակ հեռուստացույցների, պետք է ունենան Նորվեգիայի հեռահաողրդակցույան Կանոնակարգի գրասենյակի արտոնագիր:
Մաքսային հայտարարագրերը պետք է լրացված լինեն մանրակրկիտ և պարունակեն հետևյալ տեղեկությունները.

• ուղարկողի և հասցեատիրոջ անունը, ազգանունը և հասցեն
• ծագման երկիրը
• ապրանքների անվանումները և ներդաշնակ համակարգի դասիչը
• ընդհանուր և մաքուր քաշը
• յուրաքանչյուր առաքանու արժեքը և արժույթը
• ուղարկողի ստորագրությունը (ձեռագրով):

Շվեդիա

Արգելված իրեր
• կենդանի կենդանիներ, կենդանական ծագմամբ սննդամթերք, ձու, կաթնամթերք, ձուկ, բուսական ծագմամբ սննդամթերք
• կենդանի բույսեր, ծաղիկներ, ծառեր, թփեր, բուսամթերք, սնկեր
• թարմ մրգեր
• վարակիչ նյութեր
• դեղագործական իրեր
• ցանկացած տեսակի սատկած կենդանիներ/թռչուններ
• զենքեր և դրանց մասեր
• նարկոտիկներ
• թարմ, սառեցված ապրանքներ
• աճյունասափորներ
• ծխախոտ
• գինի, ալկոհոլ
• վճարման ցանկացած միջոց, արժեթղթեր
• թանկարժեք քարեր և մետաղներ

Ալկոհոլային խմիչքները, որոնք իրենց տարողության 1,8% պարունակում են ալկոհոլ և ածիկի հիմքով խմիչքներ, որոնք իրենց տարողության 2,8% պարունակում են ալկոհոլ, կարող են ներմուծվել միայն սպիրտային խմիչքների և գինիների գրասենյակի կողմից: Մինչդեռ, դրանք կարող են ներմուծվել, եթե հասցեագրված են.
• օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն
• հյուպատոսություններ
• որոշ միջազգային կազմակերպություններ

Շվեյցարիա

Արգելված իրեր
• միս և մսամթերք
• բույսեր և դրանց մասեր
• կարտոֆիլի տնկիների ներմուծման համար պետք է ունենալ Շվեյցարիայի դաշնային գրասենյակի արտոնագիր
• ոչ եվրոպական ծագմամբ կարտոֆիլ
• օշինդր և դրա ցանկացած նմանակում
• ֆիզիկական անձանց ուղարկված էթիլային սպիրտ պարունակող առավելագույնը 5 կգ քաշով ալկոհոլային առաքանին, անկախ նրա ալկոհոլի քանակից, թույլատրվում է ներմուծել առանց ալկոհոլների դաշնային պետական մարմնի թույլտվության` մուտքի և մոնոպոլիայի հարկերը վճարելու պայմանով
• սպիրտային ներդրանքով (օղի, ախորժակաբեր, լիկյոր) առաքանին, որն ունի 75% -ից բարձր ալկոհոլ, ենթակա է ներմուծման միայն ալկոհոլների դաշնային պետական մարմնի հատուկ արտոնագրի առկայության դեպքում: Մաքսային հայտարարագրում պետք է նշվի արտադրանքի բնույթը, ընդհանուր քաշը և ալկոհոլի աստիճանը: Ալկոհոլների դաշնային պետական մարմնին հասցեագրված ալկոհոլը թույլատրվում է առանց հատում արտոնագրի:

Իրեր, որոնց փոխադրումը փոստի միջոցով արգելվում է
• պետության ներքին և արտաքին անվտանգությանը սպառնացող իրեր
• ռադարային սարքեր
• հրազեն (սպորտային, որսորդական, պատերազմական զենքեր կամ հավաքածուներ)
• պայթուցիկներ, փոշիներ, լուցկիներ, բռնկվող նյութեր
• վիճակախաղի տոմսեր, վիճակախաղի շահումներ և դրանց հետ առնչվող ցանկացած առաքանի ենթակա են փոստով փոխադրման միայն այն դեպքում, երբ ուղարկողն ապացուցում է, որ վիճակախաղն արտոնագրված է:

Մաքսային հայտարարագրերի կազմում

Պահանջվում է.

- ապրանքների անվանումը
- տարայով և մաքուր քաշի նշումները (իրերի քանակը)
- իրական արժեքը (արժեքն ըստ ապրանքագրի և մինչ շվեյցարական սահմանը հասնելը փոխադրման ծախսերը)
- ապրանքի ծագման երկիրը
- ամսաթիվը, ուղարկողի հասցեն և ստորագրությունը:

Չեխիա

Ներմուծման սահմանափակումներ
• ոսկյա զարդեր
• անասնաբուծական որոշ արտադրանք
• կոմունիզմի վերաբերյալ փաստաթղթեր
• թմրեցուցիչներ
• լիկյոր
• կենսաբանական արտադրանք
• քիմիական արտադրանք
• դեղագործական արտադրանք

Նվերներ
Ընդունվում են նվերներ, որոնց արժեքը չի գերազանցում 45 եվրոն: Դրանք ազատվում են մաքսատուրքերից և հարկերից: Ուղարկողը և հասցեատերը պետք է լինեն ֆիզիկակական անձինք:

Արգելված իրեր
• վիճակախաղի տոմսեր, վճարման անդորրագրեր
• բանկային տոմսերի արտատպումներ
• թանկարժեք մետաղներ
• բուսական արտադրանք, սերմեր
• կենդանական ծագմամբ արտադրանք
• սախարին
• ծխախոտ
• հող

Չինաստան

Սահմանափակ քանակով թույլատրվող իրեր
• Ծխախոտ և գինիներ
• ռադիոէլեկտրական ընդունիչներ և սարքեր, որոնք ապահովում են հաղորդակցման գաղտնիությունը
• մաքսային մարմինների կողմից քանակական սահմանափակումների ենթակա այլ իրեր
• ռենմինբի (ազգային դրամ)
• Ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող հազվագյուտ բույսեր և կենդանիներ, ներառյալ դրանց նմուշները, սերմերը:

Արգելված իրեր
• Զենք, զինամթերք և ամեն տեսակի պայթուցիկ
• դրամ, բանկային տոմսեր, դրամատոմսեր կամ ցանկացած այլ արժեթղթեր, ճանապարհորդական անդորրագրեր
• հրատարակություններ, ֆիլմեր, լուսանկարներ, նվագարկիչների սկավառակներ, կինեմատոգրաֆիական ֆիլմեր, տեսա և ձայներիզներ, տեսա և ձայնասկավառակներ, տեղեկատվայնացված տվյալների պահեստավորման միջոցներ և այլ իրեր, որոնք հակասում են Չինաստանի Ժողովրդայան Հանրապետության բարոյական, մշակութային, տնտեսական և քաղաքական շահերին
• ցանկացած տեսակի մահացու թունավոր արտադրանք
• օփիում, մորֆին, հերոին, մարիխուանա և այլ թմրադեղեր
• կենդանիներ, բույսեր և դրանց ածանցյալներ, որոնք վարակված են կամ կրում են վնասատուներ, պարազիտներ
• սննդամթերք, դեղորայք և այլ իրեր, որոնք ուղարկվել են կենդանական աշխարհին և մարդկանց սպառնացող համաճարակային շրջաններից, կամ որոնք կարող են տարածել հիվանդություններ
• պլատին, ոսկի կամ արծաթ, մշակված կամ ոչ, քարեր, զարդեղեն և այլ արժեքավոր իրեր:

Պորտուգալիա

Արգելված իրեր


• կենդանի կենդանիներ
• թմրամիջոցներ
• պղնձի սուլֆատ պարունակող խաղեր և խաղալիքներ
• սախարին պարունակող սննդամթերք, շոկոլադ
• բժշկական ջերմաչափեր
• ռադիոակտիվ, պայթուցիկ, վտանգավոր նյութեր

Ռումինիա

• կենդանիներ և կենդանական ծագմամբ արտադրանք
• թարմ միս, մսամթերք, ձկնեղեն, կաթ, կաթնեղեն
• բանկային տոմսեր, ճանապարհորդական անդորրագրեր, արժեթղթեր
• զենքեր, պայթուցիկներ, հրավառություններ, լուցկիներ, կրակայրիչներ
• հնաոճ իրեր
• բանկային տոմսեր, դրամներ, արժեթղթեր, ոսկի, զարդեր և այլ արժեքավոր իրեր
• ապառիկ քարտեր
• ռադիոհաղորդիչներ
• ցանկացած ձևի ապակի
• արբանյակային իրեր
• կենդանի բույսեր և բուսական արտադրանք
• ծխախոտ
• դեղագործական արտադրանք, դեղորայք
• հրատարակություններ և ձայնագրություններ
• օգտագործված հագուստ
• թանկարժեք քարեր, մետաղ, ոսկի, արծաթ
• գինու գովազդ
• հող
• վիագրա

Ռուսաստանի Դաշնություն

Ռուսաստանի Դաշնության նշանակված օպերատորը Միության անդամ-երկրների նշանակված օպերատորներին տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունները միավորող Մաքսային միության ստեղծման կապակցությամբ մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով 2010թ. հուլիսի 1-ից արգելված է միջազգային փոստային առաքանու ներդրանքով ուղարկել հետևյալ անձնական օգտագործման իրերը.

Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծման նպատակով.
1. Տեսալսողական նյութեր և հրատարակություններ.
- որոնք պարունակում են ծայրահեղական և տեռորիստական գործունեության կոչեր կամ տեռորիզմի հասարակական հիմքեր,
- որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ,
- որոնք արտադրված են կամ առաքված` խախտելով ընտրությունների և եվրասիական տնտեսական ընկերության Մաքսային միության անդամ-երկրների հանրաքվեների վերաբերյալ օրենքի պահանջները,
- որոնք նպաստում են նացիստական խորհրդանիշի և տարբերանշանի տարածմանը,
- որոնք պարունակում են այլ տեղեկատվություն, որը կարող է վնասել Ռուսաստանի Դաշնության հասարակական և տնտեսական շահերին, նրա քաղաքական անվտանգությանը, քաղաքացիների առողջությանը և բարոյականությանը:
2. Ցանկացած տեսակի զենք (և դրանց մասեր), զինամթերք (և դրանց մասեր), կառուցվածքով քաղաքացիական ծառայության համար նախատեսված զենքերին համանման իրեր
3. Վտանգավոր սննդամթերք
4. Հատուկ տեխնիկական սարք գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով
5. Թունավոր նյութեր, որոնք չեն հանդիսանում նարկոտիկ և հոգեմետ նյութերի նախորդողներ
6. Թմրեցուցիչներ, հոգեմետ նյութեր և դրանց նախորդողներ, ներառյալ դեղամիջոցների տեսքով
7. Մարդու օրգաններ, արյուն և դրանց բաղադիչներ
8. Ցանկացած տեսակի և վիճակի բույսեր ու սերմեր
9. Կենդանի կենդանիներ, բացառությամբ մեղուների, տզրուկների և շերամորդերի
10. Օզոնային շերտը քայքայող նյութեր
11. Կոշտ օրգանական աղտոտիչների մասին 2001թ. մայիսի 22-ի Ստոկհոլմի Կոնվենցիայի Ա և Բ հավելվածների դրույթներին համապատասխանող բույսերի պաշտպանության միջոցներ
12. Ջրային կենսաբանական աղբյուրների ձկնորսական գործիքներ.
- միաթել հյուսվածքից, նեյլոնից կամ այլ պոլիամիդներից ձեռքով կամ մեքենայով պատրաստված արհեստական ձկնորսական հյուսված ցանցեր, որոնց թելի տրամագիծը 0,5 մմ-ից փոքր է և ցանցի մեկ վանդակի չափսերը 100 մմ-ից ցածր են (ցանցի վանդակի մեկ կողմի երկարությունը փոքր է 50 մմ-ից)
- ձկնորսական էլեկտրական համակարգեր և սարքավորումներ` բաղկացած կոնդուկտորներով և մարտկոցներով ազդանշանային էլեկտրական շարժիչներից, որոնք միասին կատարում են ջրային կենսաբանական աղբյուրների (ձկան որսի) դուրս նետում էլեկտրական հոսանքի օգնությամբ
13. Ալկոհոլային արտադրանք, էթիլային սպիրտ, գարեջուր
14. Ծխախոտի ցանկացած արտադրանք և ծխախոտի խառնուրդ
15. Ռադիոակտիվ նյութեր
16. Մշակութային արժեքներ
17. Փչացող սննդամթերք
18. Ցանկացած տեսակի թանկարժեք քարեր, բնական ադամանդ, բացառությամբ ոսկերչական իրերի
19. ՀՓՄ դրույթներով նախատեսված առաքման ենթակա այլ արգելված իրեր:

Ռուսաստանի Դաշնության տարածքից արտահանման նպատակով.
1. տեսալսողական նյութեր և հրատարակություններ.
- որոնք պարունակում են ծայրահեղական և տեռորիստական գործունեության կոչեր կամ տեռորիզմի հասարակական հիմքեր
- որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ
- որոնք արտադրված են կամ առաքված` խախտելով ընտրությունների և եվրասիական տնտեսական ընկերության Մաքսային միության անդամ-երկրների հանրաքվեների վերաբերյալ օրենքի պահանջները:

Ստորև նշված իրերը պատկանում են պայմանականորեն ընդունվող տեսակին, որոնք առաքվում են միջազգային փոստային առաքանու ներդրանքով որպես անձնական օգտագործման իրեր և պահանջում են իրավասու ազգային ստուգող մարմնի համապատասխան թույլտվություն.
- կոդավորող և գաղտնազերծող սարքավորումներ, որոնք ունեն կոդավորման գործառույթ
մեղուներ, տզրուկներ, շերամորդեր:

Սաուդյան Արաբիա

Արգելված իրեր
• Կենդանի կամ սատկած կենդանիներ և միջատներ, բացառությամբ, եթե դրանք փոխանակվում են պաշտոնական գիտական մարմինների միջև

• օծանելիք
• ալկոհոլային սպիրտ և այլ արբեցնող խմիչք
• փոշիներ և պայթուցիկներ, պիրոտեխնիկական արտադրանք, ցանկացած բռնկվող կամ ռադիոակտիվ նյութ
• կինեմատոգրաֆիական սարքավորումներ և ֆիլմեր
• դրամ և տոմսեր, թանկարժեք քարեր և մետաղներ
• ձայնագրման և ձայնի արտաբերման սարքեր, դրա հետ առնչվող սկավառակներ, ինչպես նաև այլ երաժշտական գործիքներ
• զենքեր, դրանց մասեր և պատերազմական հարակից պարագաներ:

Խմիչքներ, ալկոհոլային հեղուկներ

Բացառությամբ արբեցնող խմիչքների և ալկոհոլային հեղուկների, բժշկական նպատակներով օծանելիքի ջրերը (օդեկոլոնները), ինչպես նաև ալկոհոլիզացված հեղուկներն ընդունվում են Առողջապահության նախարարության լաբորատորիաներում դրանց նմուշների անալիզից հետո:

Ծխախոտ

Ընդունվում է Ֆինանսների նախարարության արտոնագրով, որը թույլ է տալիս ներմուծողին զբաղվել այդ արտադրանքի առևտրով:

Ձայներիզներն ընդունվում են միայն հասարակ առաքանու ներդրանքով (ոչ պատվիրված):

Սիրիա (Արաբ. Հանր.)

Արգելված իրեր
• բոլոր տեսակի կենդանի կենդանիներ, բացառությամբ մեղուների և տզրուկների
• բնական ծաղիկներ և ճյուղեր, դրանց մասեր
• բոլոր հացահատիկները, բացառությամբ ցանքի համար նախատեսված ցորենի
• ալյուր, բացառությամբ կանադականի, որը ներմուծված է հրուշակեղենի համար` Պաշարների նախարարության կողմից սահմանված քանակությամբ:
• օսլա` բացառությամբ Արդյունաբերության նախարարության կողմից սահմանված քանակությամբ ոչ սննդային ֆաբրիկաների համար
• բամբակի հունտ
• ճարպ, յուղ և ձեթ, բացառությամբ արդյունաբերական կիրառման համար քիմիական նյութերով այլափոխվածների
• բնական թարմ խմորիչ
• ալկոհոլային խմիչք
• ծխախոտ, սիգար և սիգարետ, սիգարետի թուղթ (папиросная бумага)
• աղ, ծծումբ
• հաշիշ, կոկաին, այլ նարկոտիկներ պարունակող գնահատված տուփեր: Առողջապահության նախարարության արտոնագրով բժշկական կամ գիտական նպատակով ուղարկված նման իրերը պետք է դրվեն գնահատված առաքանու ներդրանքում:
• Ցանկացած տեսակի բժշկական դեղորայք ընդունվում է միայն Առողջապահության նախարարության համաձայնության դեպքում և այն պայմանով, որ դրա քանակը չգերազանցի 10 տուփը մեկ դեղորայքի համար
• քիմիական դեղագործական արտադրանք. յուղեր, թուրմեր, դեղորայք
• հոգեմետ նյութեր և սպորտսմենների համար նախատեսված սննդային հավելումներ
• օճառ, բացառությամբ սափրվելու, որի ներմուծումն արտոնագրված է
• փոշի պարունակող ցանկացած տեսակի պատիճ
• պայթուցիկներ, լուցկիներ, բռնկվող նյութեր
• կինեմատոգրաֆիական ֆիլմեր, որոնք մինչ ներմուծումը պետք է ներկայացվեն Մշակույթի նախարարությանը
• անհարկի հրապարակումներ, լուսանկարներ
• լուցկիների պատրաստման համար նախատեսված փայտ, ինչպես նաև լուցկու տուփերի արտադրման համար նախատեսված ստվարաթուղթ
• տարածման համար արգելված իրեր
• բանկային տոմսեր, դրամատոմսեր, արժեթղթեր
• բամբակ, արհեստական և բամբակյա թելերից պատրաստված հագուստ
• ցանկացած տեսակի գուլպաներ, բացառությամբ բրդյա
• օգտագործված և զինվորական հագուստ, զինվորական տարբերանշաններ
• ցանկացած տեսակի կոշիկ և դրա մասեր
• բնական մարգարիտ, թանկարժեք քարեր, մետաղյա իրեր
• արծաթյա թուրքական կամ արտասահմանյան դրամ
• հեռուստացույցի սարքեր
• պատերազմի իրեր, որսորդական և պատերազմական փամփուշտներ
• բութան գազով կրակայրիչներ:

Վիետնամ

Արգելված իրեր
• կենդանիներ և կենդանական ծագմամբ արտադրանք
• թարմ միս, մսամթերք, ձկնեղեն, կաթ, կաթնեղեն
• բանկային տոմսեր, ճանապարհորդական անդորրագրեր, արժեթղթեր
• զենքեր, պայթուցիկներ, հրավառություններ, լուցկիներ, կրակայրիչներ
• հնաոճ իրեր
• բանկային տոմսեր, դրամներ, արժեթղթեր, ոսկի, զարդեր և այլ արժեքավոր իրեր
• ապառիկ քարտեր
• ռադիոհաղորդիչներ
• ցանկացած ձևի ապակի
• արբանյակային իրեր
• կենդանի բույսեր և բուսական արտադրանք
• ծխախոտ
• դեղագործական արտադրանք, դեղորայք
• հրատարակություններ և ձայնագրություններ
• օգտագործված հագուստ
• թանկարժեք քարեր, մետաղ, ոսկի, արծաթ
• գինու գովազդ
• հող
• վիագրա

Վրաստան

Արգելված իրեր


• կենդանի կենդանիներ
• մեղուներ, տզրուկներ, շերամորդեր, պարազիտներ և վնասատու միջատներ
• փչացող կենսաբանական նյութեր
• թունավոր նյութեր, առանց Առողջապահության նախարարության արտոնագրի բժշկական պատրաստուկներ
• թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, հորմոնալ և արյունային պատրաստուկներ
• ռադիոակտիվ նյութեր
• պայթուցիկներ, բռնկվող և այլ վտանգավոր նյութեր
• անբարոյական բնույթի իրեր և նյութեր
• տեղական և արտասահմանյան դրամ, տարադրամ, բանկային տոմսեր, ճանապարհորդական անդորրագրեր և այլ արժեթղթեր
• թանկարժեք քարեր, զարդեղեն և այլ արժեքավոր իրեր
• պլատին, ոսկի և արծաթ և դրանցից պատրաստված իրեր
• զենք և հրազեն, զինամթերք
• նյարդերը պարալիզացնող գազ

Տաջիկստան

Արգելված իրեր


• էլեկտրոնային և բարձր հաճախականությամբ սարքեր
• զենքեր, պայթուցիկներ
• մեղր և մեղրի շրջանակներ
• հում ձու
• ռադիոակտիվ, թունավոր և հոգեմետ նյութեր, թմրանյութեր
• պայթուցիկներ, ցանկացած տեսակի զենք

Ուզբեկստան

Արգելված իրեր


• հնաոճ իրեր
• էլեկտրոնային և բարձր հաճախականությամբ սարքեր
• զենքեր, դանակներ
• ապառիկ քարտեր, նաև չօգտագործված
• վճարման անդորրագրեր
• օփիում և հաշիշ ծխելու սարքեր
• ապակի, անկախ դրա ձևից, լինզաներ
• դեղորայք
• մեղր և դրա շրջանակներ
• արվեստի գործեր
• հում ձվեր
• անձնագրեր
• կենսաբանական արտադրանք
• կաթնամթերք, մսամթերք
• սերմեր
• պատվիրված առաքանիով` դրամ, բանկային տոմսեր, անդորրագրեր, նամականիշեր, արտերկրում շրջանառվող արժույթ, ոսկի, արծաթ կամ արժեքավոր իր


Սահմանափակ քանակով թույլատրվող իրեր
Ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող մաքսային հարկերից ազատված ապրանքների ցանկ.
Ապրանքի անվանում և սահմանված քանակություն
սուրճ - 2 կգ
թեյ` կանաչ կամ սև - 3 կգ
կենդանական կամ բուսական յուղ - 10 կգ
խավիար - 0.5 կգ
շաքար - 10 կգ
շոկոլադ - 5 կգ
ալյուր, դրանից պատրաստված արտադրանք - 10 կգ
բանջարեղեն, միրգ, ընկույզ - 5 կգ
տարբեր սննդամթերք - 2 կգ
գարեջուր - 2 լ
ոչ ալկոհոլային խմիչք, հյութ (բացառությամբ ցիտրուսայինների)- 2 լ
ցանկացած տեսակի ալկոհոլ - 2 լ
ցանկացած տեսակի ծխախոտ - 10 տուփ
օծանելիք - 2 միավոր
լվացքի և մաքրման պարագաներ - 5 կգ
բնական և արհեստական կաշվից իրեր - յուրաքանչյուրից 1 միավոր, ընդամենը` 3-ից ոչ ավել
բնական կաշվից հագուստ - յուրաքանչյուրից 1 միավոր, ընդամենը` 3-ից ոչ ավել
բնական մորթուց հագուստ - յուրաքանչյուրից 1 միավոր, ընդամենը` 3-ից ոչ ավել
գորգ և այլ տեքստիլ ծածկոցներ - 15 քառ.մ
ձեռքով և մեքենայով պատրաստված տրիկոտաժ - յուրաքանչյուրից 1 միավոր
անկողնու սպիտակեղեն - 5 տեսականի
կերամիկական արտադրանք - առավելագույնը` 24 կտորից բաղկացած
բյուրեղապակյա իրեր - առավելագույնը` 12 կտորից բաղկացած
թանկարժեք քարերից և մետաղներից պատրաստված իրեր - մինչև 30գ քաշով
բիժուտերիա - մինչև 0.5 կգ
ոչ ազնիվ մետաղներից խոհանոցային սպասք (դանակ, պատառաքաղ, գդալ) - առավելագույնը` 24 կտորից բաղկացած
ձայնագրման, ձայնի կամ նկարի արտաբերման սարքավորում - յուրաքանչյուր տեսակից 1, ընդամենը` 3 միավոր
ցանկացած տեսակի ժամացույց - 2 միավոր
ջահեր, լուսավորման սարքեր - 2 միավոր

Ուկրաինա

Արգելված իրեր

• ցանկացած տեսակի միս, մսամթերք, ձուկ, ձկնեղեն` ապխտած, աղ դրած, պահածոյացված կենդանական ծագմամբ սննդամթերք
• կաթ, կաթնամթերք, թռչնի ձվեր, բնական մեղր
• կենդանի բույսեր, կարտոֆիլ և սերմեր
• թարմ մրգեր և հատապտուղ
• ցանկացած հացահատիկային բույս, ներառյալ բրինձը
• սննդային հավելումները, հատուկ և ֆունկցիոնալ սննդամթերքը համարվում են սննդամթերք:

 

Մինչև 10 կգ կշռող և արտադրողի կողմից փաթեթավորված սննդամթերքը ԱՓԾ առաքանու ներդրանքով ընդունվում է Ուկրանիայի կողմից:
• հրազեն (որսորդական զենքեր) և սառը զենք
• ապառիկ քարտեր, նաև չօգտագործված
• դանակներ
• սկավառակներ
• ցանկացած ձևի ապակի
• դեղորայք
• անձնագրեր
• դրամ
• կենսաբանական արտադրանք
• բամբակ, ծղոտ
• ճարպ, մեղրամոմ
• հող
• գունավորող նյութեր, փոշիներ, պայթուցիկներ, լուցկիներ, կրակայրիչներ
• հնաոճ իրեր, արվեստի, հավաքածուների գործեր
• ալկոհոլային խմիչք` անկախ դրա քանակից
• ծխախոտ` անկախ քանակից

2012թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած մաքսային կանոնակարգում կատարված փոփոխությունների հետևանքով ԱՓԾ առաքանու ներդրանքով արգելվում է Ուկրաինա ուղարկել հետևյալ ապրանքները.

• արդեն օգտագործված, կեղտոտ և փոստային աշխատակիցների համար վտանգ ներկայացնող ապրանքներ (հագուստ, կոշիկ և այլն), որոնք չեն ուղեկցվում դրանց ծխազերծումը հաստատող փաստաթղթերով,
• ներդաշնակ համակարգի 1-24 մասերում նշված իրեր, բացառությամբ ընդհանուր թվով 10 կգ-ից քիչ կշռող սննդամթերք, որոնք ունեն ծագման փաթեթավորում
• ապրանքներ, որոնց առաքումը Միության դրույթներով արգելված է

Միաժամանակ, Ուկրաինայի նշանակված օպերատորն ահազանգում է, որ ԱՓԾ առաքանու ներդրանքի ապրանքների համար, որոնց մաքսային ապրանքագրի ընդհանուր գումարը գերազանցում է 300 եվրոն, կգանձվի 10% ներմուծման հարկ, ինչպես նաև 20% ԱԱՀ: Հարկման ենթակա հենքը կազմում է 300 եվրոն գերազանցող մաքսային ապրանքագրի ընդհանուր գումարի մասը:

Ֆրանսիա

Ներմուծման սահմանափակումներ
• բնական մեղր` մինչև 2 կգ, փոստային ծանրոցի ներդրանքով, եթե չունի կոմերցիոն բնույթ
• հնաոճ իրեր
• օգտագործված իրեր, օրինակ` համակարգիչներ, մեքենայի մասեր
• կոսմետիկա
• արվեստի գործեր
• գործվածք
• 1 կգ միս և մսամթերք
• 2կգ կենդանական ծագմամբ այլ սննդամթերք

Արգելված իրեր
• կենդանի կենդանիներ, բացառությամբ մեղուների և տզրուկների: Վերջիններս կարող են փոխադրվել հատուկ արտոնագրի առկայությամբ և համապատասխան պայմաններով
• կենդանի բույսեր, կտրած ծաղիկներ, ծաղիկների սոխուկներ
• բանջարեղեն, արմատներ, պալարներ, կարտոֆիլի սերմեր
• այլ բանջարեղեն, ծաղիկների սոխուկներ, բույսեր, արմատներ` վարակված պարազիտներով
• բամբակի սերմեր
• բռնկվող և վտանգավոր նյութեր
• պայթուցիկներ, դետոնատորներ
• հասարակական կարգին հակասող աշխատություններ, գրականություն
• մաքսային օրենքով քիմիական լուցկիների և լուցկու համար պատրաստված փայտի ներմուծումը հատկացված է մոնոպոլիայի
• ծխախոտ
• ռադիոակտիվ, պայթուցիկ, վտանգավոր նյութեր, փոշիներ, լուցկիներ
• բուսական ծագմամբ գունավորող նյութեր
• վիճակախաղի տոմսեր, հասարակ ծանրոցներով` բանկային տոմսեր
• փայտի կեղևներ, շագանակենու փայտ
• ազարտային կամ ճարպիկ խաղի մեքենաներ
• նիկել կամ արճիճ պարունակող իրեր
• պլաստիկ վիրաբուժության մեջ կիրառվող սիլիկոն
• դեղորայք, բժշկական ջերմաչափեր
• վիագրա և վիտամիններ

Ցանկացած երկրից ցիտրուսների, թզի, խնձորի, տանձի, սերկևիլի, ծիրանի, դեղձի, բալի, սալորի, հաղարջի ներմուծման համար անհրաժեշտ է ֆիտոսանիտարական վկայագիր:

Տարբեր մաքսային դրույթներ

Ա. առաքանի` հասցեագրված ֆիզիկական անձից ֆիզիկականին
Հարկերից և տուրքերից կարող է ազատվել առանց կոմերցիոն բնույթի փոքր առաքանին: Դրանք կարող են համարվել այն ծանրոցները, որոնք հասցեագրված են ֆիզիկական անձից ֆիզիկականին:

• Դրանք պետք է.
- ուղարկվեն առիթի դեպքում
- պարունակեն ապրանքներ, որոնք հասցեատիրոջ ընտանիքի անդամների անձնական օգտագործման համար են

• Ապրանքները ոչ իրենց բնույթով, ոչ էլ քանակով չպետք է ունենան կոմերցիոն բնույթ և պետք է հասցեագրված լինեն ուղարկողի կողմից հասցեատիրոջը` առանց վերջինիս կողմից որևէ վճարման:

Առաքանին հարկերից և տուրքերից ազատվում է հետևյալ պայմաններում.

Առաքանու արժեքը, ներառյալ քանակական սահմանափակումներ ունեցող արտադրանքը, չպետք է գերազանցի 45 եվրոն: Ներքոհիշյալ արտադրանքը պետք է ներմուծվի միայն սահմանված քանակությամբ.

Ալկոհոլ և ալկոհոլային խմիչք
- 22%-ից բարձր սպիրտային խմիչք, 80 %-ոց և ավելի էթիլային սպիրտ ` 1 լիտր
- սպիրտային խմիչք, գինու կամ ալկոհոլի հենքով ախորժակաբեր, սակե կամ նման խմիչք, որը պարունակում է 22 % ալկոհոլ, փրփրագինի, լիկյորային գինի` 1 լիտր, կամ
- գինի` 2 լիտր

Այլ արտադրանք
- օծանելիք` 50 գրամ, կամ
- հարդարանքի ջուր` 0.25 լ կամ 8 ունցիա
- սուրճ` 500 գրամ
- թեյ` 200 գրամ

Գրքերի, ամսագրերի, հրատարակությունների ներմուծումը ենթակա է սահմանափակումների`մասնավոր պայմաններով: Հատուկ զննման ձևականություններից ազատվում են.
- ազգային գրադարանին հասցեագրված գրականությունը
- դիվանագիտական մարմինների անդամներին հասցեագրված գրականությունը
- ՅՈՒՆԵՍԿՈ հասցեագրված գրականությունը

Մաքսային հայտարարագրերը պետք է պարունակեն անհրաժեշտ նշումներ` տուրքերի, հարկերի և ստուգման միջոցների կիրառման համար: Դրանք պետք է մասնավորապես ընդգրկեն.
- ուղարկողների և ստացողների անունները և ազգանունները
- առաքանու տրման և նշանակման երկիրը
- ապրանքների անվանումը, ինչպես նաև ներդաշնակ համակարգի դասիչը
- մաքուր քաշը
- առաքանու արժեքը` նշելով արժույթը
- նվերներ, նմուշներ, փոխանակվող կամ ժամանակավոր ընդունման ենթակա ապրանքներ