Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին

Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին


2016 թվականի հոկտեմբերի 4-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ դրեց 1 նամականիշ՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին: Տաթևիկ Սազանդարյանը եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի՝ ունենալով մեծ ներդրում ազգային օպերային արվեստի զարգացման գործում:

Նամականիշը ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել է Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում: Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տ. Սազանդարյանը՝ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համանուն դերում: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Մարումն իրականացրեցին ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանի երաժշտական միության նախագահ, մշակութային գործիչ, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը և “Հայփոստ Թրասթ Մենեջմենթ” ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:



Թողարկման օրը՝ 4 հոկտեմբեր, 2016թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Անվանագինը՝ 230դր

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 30,000



«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ

Ֆոտոալբոմ (3)