Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն հայտարարությունը հրապարակվում է ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:

2. Մրցույթի ծածկագիրը՝ ՀՓ-ԱՎԳՁԲ-09/16:

3. Պատվիրատուի գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Սարյան 22:

4. Պատվիրատուն հայտարարում է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ››-ով սահմանված մրցույթի ընթացակարգ՝ հետևյալ ծառայությունների ձեռքբերման նպատակով՝

4.1 Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ) համապատասխան ‹‹Հայփոստ›› Փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ 30.09.2016թ. դրությամբ,

4.2 ‹‹Հայփոստ›› Փակ բաժնետիրական ընկերության ակտիվների վերագնահատում 30.09.2016թ. դրությամբ:

5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որի նախագիծը կցված լինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:

6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պատշաճ կատարումն է:

7. Ցանկացած անձ կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով: 

8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը՝ ժամը 11:00-ն (27.09.2016թ.): Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվա ժամը 11:00-ն:

9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի ‹‹Նորությունների›› բաժնում: ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am:

Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:

10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:

11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:

12. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ գործընթացները նկարագրված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:

13. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ՝ ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն:

14. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն՝ ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով: